ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 29 » Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները խեղաթյուրել են ՀՀ նախագահի խոսքը
19:15
Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները խեղաթյուրել են ՀՀ նախագահի խոսքը
Ծաղկաձորում հայագիտական առարկաների օլիմպիադայի մասնակիցների հարցերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հավասարակշռված եւ ճիշտ շեշտադրումներով։ Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Նախագահ Սերժ Սարգսյանն առավել կազմակերպված քաղաքական պատասխան չէր էլ կարող տալ։ Այնտեղ անմիջական ագրեսիայի կոչ չի եղել»,—ասաց Հ. Մելիք—Շահնազարյանը։

Քաղաքագետը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել ինֆորմացիոն հոսքին, որովհետեւ ՀՀ նախագահի խոսքը թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ոչ ճիշտ են ներկայացնում։
«ՀՀ նախագահի խոսքը միանշանակ խեղաթյուրված է ներկայացվում եւ մատուցվում այնպես, իբր Սերժ Սարսգյանն անմիջականորեն ագրեսիայի կոչ է արել։ Ադրբեջանական լրագրողները ներկայացնում են, թե Ս. Սարգսյանն ասել է. «Մենք գրավել ենք մեր տարածքները»։ Նա հստակ ասել է, որ հայերը պաշտպանել են թշնամիներից իրենց տարածքները»,–ասաց Հ. Մելիք Շահնազարյանը։
Քաղաքագետը նշեց, որ երկու հանցագործ պետությունների ներկայացուցիչներն իրավունք են վերապահում մեղադրել Հայաստանի իշխանությանը, որն արդար պահանջատիրության կողմնակից է։
Հ. Մելիք Շահնազարյանի խոսքով՝ լավ կլիներ, որ այդ պետությունները հիշեն բոլոր այն հանցագործությունները, որոնք իրականացվել են ոչ միայն հայերի, այլեւ Կովկասի այլ ժողովուրդների նկատմամբ։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 518 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024