ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 12:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 27 » Ադրբեջանցիները հայ—իրանական կապերի խզում են պահանջում
10:35
Ադրբեջանցիները հայ—իրանական կապերի խզում են պահանջում

Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունները նախագահ Ռոհանիի օրոք, կարելի է ասել, առավել բարենպաստ են եղել, քան նախկինում, տնտեսական ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրել, այդ թվում Հյուսիս—հարավ միջանցքի կառուցումը, Բաքվում իրանական ավտոմեքենաների արտադրության կազմակերպումը եւ այլն։ Երկու երկրների դիվանագիտական փոխառնչությունները եւս ակնհայտորեն ավելի ակտիվ են եղել՝ երկու երկրների նախագահների փոխայցելություններն ու տարբեր ձեւաչափերով հանդիպումների մակարդակով։ 2013թ. առաջին անգամ ընտրվելուց հետո նրա արտերկրյա առաջին այցը եղավ Բաքու, որտեղ հայտարարեց, որ ադրբեջանցիներն ու իրանցիները մեկ հոգի են երկու մարմնում։ Ընդհանուր առմամբ՝ Ռուհանիի կառավարությունը առավել ներողամտաբար է վերաբերում Բաքվին։ Եթե նախորդ իշխանությունները հաճախ էին քննադատում Բաքու—Թել Ավիվ փոխհարաբերություններում սերտացման միտումը, ապա այժմ, երբ դրանք օր օրի սերտացել եւ ռազմավարական են համարվում, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հազվադեպ են քննադատության թիրախ դառնում։ Բացի այդ, համեմատաբար մեղմ հակազդեցություն է ցուցաբերվել Բաքվի հակաիրանական դրսեւորումներին։
Այժմ, երբ Իրանի դեմ ԱՄՆ—ի տնտեսական սահմանափակումների օղակն ավելի ու ավելի է սեղմվում, թեեւ Ադրբեջանը հայտարարել է, որ շարունակվելու են Իրանի հետ տնտեսական փոխհարաբերությունները, սակայն անցյալի փորձն այլ բան է վկայում։ Հիշենք՝ Իրանի դեմ մինչեւ 2015թ. Իրան—5+1—ի համաձայնությունը, կիրառված առավել բազմակողմանի սահմանափակումների ժամանակ Բաքվի երկդիմի քաղաքականությունը։ 2010թ. փետրվարի 25—ին Բաքվում Ալեւի եւ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ուիլիամ Բըրնսի հանդիպումը, որի մանրամասները 2011թ. բացահայտեց «WikiLeaks»—ը։ Ալիեւ—Բըրնս գաղտնի բանակցությունների ժամանակ Ալիեւը շեշտել է, որ Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունները լոկ արտաքուստ են բնականոն, իրականում դրանց էությունը տարբերվում է երեւացող կողմից։ Նա հավելել է, որ Բաքուն միանգամայն կողմ է Իրանի տնտեսական մեկուսացմանը եւ նշել, որ համոզված է՝ եթե միջազգային հանրությունը Իրանի դեմ սահմանափակումների հարցում լուրջ համագործակցի, դրանք արդյունավետ կլինեն։ Միաժամանակ դժգոհել է էներգետիկայի ոլորտում եվրոպական ընկերություններից, որոնք խախտել են սահմանափակումների կանոնները։
Իսկ իրականում, ոչ արտաքուստ ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու Ադրբեջանն Իրանի դեմ նոր պատժամիջոցների պայմաններում, թերեւս պարզ չէ։ Թեեւ թուրքական «Դեյլի Սաբահ» օրաթերթը, անդրադառնալով այդ հարցին, «Ինչո՞ւ է Ադրբեջանն անուշադրության մատնել Իրանին մեկուսացնելու Ջոն Բոլթոնի հրահանգը» հոդվածում նշել է, որ Բաքուն ապացուցել է, որ հավասարակշիռ եւ անկողմնակալ քաղաքականություն է վարում հարեւան երկրների տարաձայնությունների վերաբերյալ։ Միաժամանակ ընդգծել է, որ Իրան—Ադրբեջան ցանկացած տարաձայնություն նշանակում է Հայաստանի՝ Ադրբեջանի համար մեկ թշնամու հզորացում։ Հոդվածագիրը բնական է համարել, որ Ադրբեջանի դաշնակից ԱՄՆ—ն վերջինիցս պահանջի, որ Իրանի դեմ ամուր կանգնի։ Ապա հավելել է, որ սա պահանջ էր, որ Բաքվին ներկայացրել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքու կատարած այցի ընթացքում։ Այնուհետեւ «Դեյլի Սաբահը» շարունակել է, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում խիստ կարեւորվել է՝ հաշվի առնելով Արեւմուտքի հետ սերտ, Իսրայելի հետ ռազմավարական եւ Իրանի հետ լավ փոխհարաբերությունները։ Սակայն, ըստ երեւույթին, տարբեր պատճառներով Ադրբեջանի քաղաքականությունն Իրանի հանդեպ փոփոխության չի ենթարկվել։
Այսուհանդերձ Ադրբեջանը թերեւս ձգտում է ստեղծված իրավիճակից հնարավորինս լուրջ օգուտներ քաղել, այդ թվում՝ Իրանի վրա ճնշում գործադրելով պահանջել խզել Հայաստանի հետ հարաբերությունները, ինչի հանվանականությունը բնականաբար զրոյական է, քանզի նման պահանջ Իսրայելի հարցում կարող է առաջ քաշել նաեւ Թեհրանը։ Բայց եւ այնպես, ադրբեջանական ԶԼՄ—ներում, փորձագիտական շրջանակներում ու խորհրդարանի պատգամավորի մակարդակով նման պահանջ առաջ են քաշում։
Ադրբեջանի խորհրդարանի անդամ, «Վերածնունդ» շարժման առաջնորդ Ֆարաջ Գուլիեւը «Յենի Մուսավաթ» օրաթերթում տպագրված վերլուծականում գրել է, որ Բաքուն միշտ էլ հավատարիմ է մնացել բարիդրացիական փոխհարաբերություններին, միաժամանակ դժգոհություն հայտնել զավթիչ Հայաստանի հետ Իրանի համագործակցությունից, ինչի շնորհիվ էլ այդ երկիրը կարողացել է գոյատեւել։ Բաքուն խոսել է անվստահության պատնեշից։
Նման դիրքորոշում է արտահայտել նաեւ Ադրբեջանի հարցերով փորձագետ Ալչին Միրզաբեյլին, նշելով, թե լավ կլինի Իրանը հրաժարվի իր երկակի խաղերից եւ ի պատասխան Ադրբեջանի ազնիվ ու բարեկամական վերաբերմունքի (որի լավագույն օրինակը կարող է լինել Ալիեւ—Բըրնս հանդիպումը — Է.Բ.) լիովին կասեցնի Հայաստանի հետ փոխհարաբերությունները։
Իրանական որոշ ԶԼՄ—ներ, այդ թվում «www.anaj.ir» կայքը, ի պատասխան հիշյալ դիրքորոշումների, անդրադարձել են ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած ռազմական եւ այլ տեսակի հսկայական աջակցություններին եւ Իրանի դիրքորոշմանը, որի համաձայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առաջնային է համարվում։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024