ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 23:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 25 » Ադրբեջանի տնտեսությունը կաթվածահար կլինի /Եթե փորձի ագրեսիա սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ/
09:33
Ադրբեջանի տնտեսությունը կաթվածահար կլինի /Եթե փորձի ագրեսիա սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ/

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ 
Նման հայտարարություն պաշտոնյան արել է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ՀԷԿ—ը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին։
«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում։ Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ—ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,–ըստ «Արմենպրեսի» ասել է Լեւոն Մնացականյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մի շարք արտասահմանյան զինատեսակների ձեռք բերմանը, մասնավորապես, իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռներին, որոնց հեռահարությունը 300 կմ է, ապա Լեւոն Մնացականյանի խոսքով, հայկական կողմը կարող է դրանց համարժեք հակահարված տալ. «Մեր զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ունենք նաեւ նշանառու կրակի հնարավորություն»։
Ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ եւս ԱՀ ՊԲ դիրքերում կահավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ «Միգուցե այդ աշխատանքները բավարար չեն եղել, բայց ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում եւ շարունակվելու են։ 
2015 թվականից սկսած՝ այն պահից, երբ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար՝դիրքերի կահավորման աշխատանքներ են տարվում»,—ընդգծել է Լեւոն Մնացականյանը։
Արցախի հանրապետության պաշտպանական բանակի բոլոր մարտական դիրքերում ամեն օր ջուր է մատակարարվում։ «Մենք այսօր աշխատում ենք այն ուղղությամբ, որ մշտական հոսող ջուր լինի առաջնագծում։ 
Ընդհանուր առմամբ, պաշտպանական շրջանների ջրամատակարարման աշխատանքների համար կազմվել է նախահաշիվ, որին տրվել է նաեւ մասնագիտական գնահատական։ Այդ բոլոր հաշվարկները ներկայացրել ենք վերադասին»,–տեղեկացրել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ հավելել, որ այսօր առաջնագիծ մատակարարվում է սովորաբար հատկացվող ջրի կրկնակի քանակությունը։
Նախարարը հավելել է նաեւ, որ շաբաթը մեկ անգամ հենց առաջնագծում զինծառայողները լոգանք ընդունելու հնարավորություն են ունենում։
Ինչ վերաբերում է զինվորական համազգեստի որակից դժգոհություններին, ԱՀ պաշտպանության նախարարն ասել է. «Համազգեստը ավելի լավ որակի դարձնելու եւ կատարելագործելու անհրաժեշտություն միշտ կա, եւ այդ աշխատանքներն իրականացվում են։ Այս խնդիրը վերջին անգամ ներկայացվել է մի քանի օր առաջ եւ շուտով կլուծվի»։
Համազգեստի խնդիրը հիմնականում առնչվում է գունաթափությանը. մի քանի անգամ լվանալուց հետո այն գունաթափվում է եւ դառնում է հագնելու համար ոչ պիտանի։ Նախարարը հավաստիացրել է, որ այդ թերությունը համատարած չէ եւ վերաբերում է միայն մի մասին։ Խնդիրը ներկայացված է ղեկավարությանը եւ լուծման փուլում է։
Ինչ վերաբերում է կոշիկների որակին, ապա Լեւոն Մնացականյանը նշել է, որ 2018 թվականի հունվարի 1—ից կոշիկների հետ կապված բոլոր թերությունները վերացվել են։ Այսօր զինծառայողներին մատակարարվում է բոլորովին այլ կոշիկ՝ կաշվից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները եւ, առհասարակ, բոլոր նորակոչիկները երջանիկ են, որ ծառայում են Արցախում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին երեկ բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփմանն ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը։
ՊԲ հրամանատարը խոսել է նաեւ այն մասին, որ Արցախում ծառայող նորակոչիկներն իրենց շատ լավ են զգում։ Նրանց թվում են նաեւ ՀՀ վարչապետի ու պաշտպանության նախարարի որդիները։ Նրա խոսքով՝ Արցախի նախագահի որդին, իր որդին, ԱՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի որդին, մի շարք մարզպետների որդիներ, անվտանգության ծառայության նախկին պետի որդին, դատախազի որդին, քաղաքապետների, հրամանատարների որդիները ծառայել են Արցախի պաշտպանության բանակում։
«Ապրիլյան գործողությունների ժամանակ նրանք իրենց ստորաբաժանումների հետ կատարել են խնդիրներ։ Դուք չեք կարող Արցախի Հանրապետությունում գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, ով ծառայած չլինի։ Ծառայությունից ազատվել կարող են միայն բուժզննության արդյունքում»,–հավաստիացրել է Լեւոն Մնացականյանը։
Հնարավոր է, որ հաջորդ զորակոչին Արցախի բնակիչները եւս հնարավորություն ունենան մասնակցելու «Ես եմ» ծրագրին։
«Արցախի Հանրապետությունում «Ես եմ» ծրագիրը չի գործում, քանի որ համապատասխան օրենքը ընդունված չէ։ Այժմ այն ներկայացված է ԱՀ կառավարությանը։ Կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբեր՝ Ազգային ժողովի արձակուրդից վերադառնալուց հետո առաջինը քննարկման ներկայացված կլինի հենց այդ օրենքը։ Ես այն կներկայացնեմ Ազգային ժողովում։ Փոփոխությունների անհրաժեշտության դեպքում դրանք կիրականացվեն եւ հաջորդ զորակոչից Արցախի Հանրապետությունում եւս հնարավորություն կլինի մեկնել ծառայության «Ես եմ» ծրագրով»,–ասել է Լեւոն Մնացականյանը։
Վերջում նախարարը նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քանակը նվազել է. «Հրադադարի ռեժիմի խախտումները, համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի կտրուկ նվազել են բոլոր ուղղություններով։ Կարելի է ասել, որ խախտումները միայն հրաձգային զինատեսակներից են»։

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 660 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024