ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 11:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 22 » Ադրբեջանը կերտում է «լավ հայերի» կերպար Անհրաժեշտ է ուշադիր հետեւել եւ օպերատիվ արձագանքել Բաքվի հակահայկական քարոզչությանը
10:15
Ադրբեջանը կերտում է «լավ հայերի» կերպար Անհրաժեշտ է ուշադիր հետեւել եւ օպերատիվ արձագանքել Բաքվի հակահայկական քարոզչությանը
Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում ինչ միջոցների ասես չի դիմում։ Աչք էլ չես հասցնում թարթել, երբ մի գրոհից մյուսին են անցնում։ 
Օրինակ՝ վերջին շրջանում եվրատեսիլյան դատարկաբանությունից հետո ադրբեջանական կայքերից մեկում զետեղվեց Ադրբեջանի նախագահի անունից նրա աշխատակազմի ներկայացուցիչ Ասլանովի պատասխանը 13—ամյա արցախցի աղջնակի՝ Ադելինայի նամակին»՝ «հազարավոր իրեն ուղղված նամակներից» ընտրելով հենց Ադելինայի նամակը, բնականաբար, այն օգտագործելով քարոզչական նպատակներով։ Ընդ որում, պատասխան նամակում չօգտագործելով ոչ մի վիրավորական բառ, այնուամենայնիվ, ադրբեջանական խորամանկությամբ տարել էր ակնհայտ հակահայկական քարոզչություն։ Նամակը պարունակում էր ստահոդ տեղեկություններ, մասնավորապես՝ նշված էր, թե իբր Ստեփանակերտի իսկական անվանումը Խանքենդի է, եւ աղջիկը ապրում է ոչ թե Արցախում, այլ «օկուպացված Ղարաբաղում», ուստի նա Ադրբեջանի լիիրավ քաղաքացի է։ Այս կերպ, ինչպես նկատում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Ադելինայից կերտել իրենց համար ցանկալի կերպար, թեկուզ եւ ի ցույց է դնում պատմության բնագավառում Իլհամ Ալիեւի աշխատակազմի թերի իմացությունը։
«Ադրբեջանը ներկայումս ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի Արցախի բնակչությունը հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկի Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելուն»,–երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Ջամալյանը եւ ավելացրեց, որ մԵնք ուղղակի պետք է նկատի ունենանք, որ առաջիկայում ադրբեջանական քարոզչությունը նաեւ այդ ուղղությամբ կաշխատի, այսինքն՝ ինչ—որ մարտավարական հնարքներ է գործադրելու, որպեսզի փախստականների շրջանում հասունացնի Ադրբեջան վերադառնալու, Ադրբեջանում ապրելու գաղափարը։ Ըստ փորձագետի, դա է պատճառը, որ Ադրբեջանը հանդուրժողականություն է ցուցաբերում իր կերտած «ադրբեջանական հայերի» նկատմամբ, նրանց ներկայացնում որպես «լավ հայեր»։ Նրանց թվին է փորձում դասել 13—ամյա արցախցի աղջնակին։
«Ադրբեջանը փորձ է անում իր երկրում եւ միջազգային հանրության շրջանակներում արցախահայերին ներկայացնել որպես իր երկրի ապագա քաղաքացիներ»։ Սակայն Ադելինայի դեպքում ադրբեջանական քարոզչությունը հազիվ թե կարողանա ստեղծել իր համար ցանկալի կերպարը, քանի որ աղջնակը ազատ եւ արժանապատիվ արցախահայության նոր սերնդի ներկայացուցիչն է, նրանց հնարավոր չի լինի համոզել ընդգրկվելու Ադրբեջանի կազմ։ Ըստ Ջամալյանի, Հայաստանը պետք է իր բնակչության հետ աշխատի, տեսակետները լսելի դարձնի ամբողջ աշխարհին եւ լուրջ քայլեր ձեռնարկի Հայաստան—Արցախ միասնական տեղեկատվական դաշտն ամրանդելու ուղղությամբ։ 
Անհրաժեշտ է ուշադիր հետեւել եւ օպերատիվ արձագանքել Բաքվի հակահայկական քարոզչությանը։ «Մենք պատերազմ չենք ուզում, սակայն Արցախի կորստի հետ երբեք չենք կարող համակերպվել»,–ընդգծեց փորձագետը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 454 | Ավելացրեց: Mnac | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024