ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 05:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 29 » Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից
18:51
Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից

Փետրվարի 27—ին միջազգային ԶԼՄ—ները հայտնել են, որ Իսրայելի եւ Ադրբեջան միջեւ 1 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել, որով Բաքուն Իսրայելից անօդաչու ինքնաթիռներ ու հակահրթիռային համակարգեր է գնելու։ Տեղեկությունը Թել Ավիվը հաստատել է։ Իսրայելի գաղտնի ծառայութունների (MOSSAD) նախկին ղեկավար Դենի Յաթումը անդրադառնալով այն հարցին, թե Իսրայելը օգտվելով Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների լարվածությունից, ձգտում է էլ ավելի սերտացնել կապերն Ադրբեջանի հետ, եւ որ պայմանագիրը նաեւ նման նպատակ է հետապնդում, նշել է, թե դրա ստորագրման ժամանակը, հավանաբար, պատահականություն է, քանզի այն կարգավորելու, համաձայնեցնելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե դա համընկել է նպաստավոր պայմանների հետ, ապա կրկնակի շահավետ է Իսրայելի համար։
Սակայն Ադրբեջանը դեռեւս լռում է, ինչը, թերեւս, կարելի է պատճառաբանել նախ նրանով, որ պայմանագիրն ստորագրվել է Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առաջացած խիստ լարվածության պայմաններում, երբ Թեհրանը Բաքվին մեղադրում է Իրանի միջուկային ոլորտի գիտնականների ահաբեկման հարցում «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։ Հետեւաբար, կարող է արժանանալ Թեհրանի խիստ բացասական հակազդեցությանը, ինչը, ըստ ամենայնի, այնքան էլ ցանկալի չէ Բաքվին։ Բացի այդ, նման քայլով Բաքուն նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին եւ խախտում միջազգային համաձայնագրերը։
Մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առկա լարվածությանը եւ դրա դրդապատճառներին, այժմ ցանկանում ենք ներկայացնել իրանցի վերլուծաբանի տեսակետները խնդրո առարկայի վերաբերյալ։ Իրանի Իրանական ու եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Վալի Քուզեգար Քալեջին փետրվարի 25—ին, Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների մասին կենտրոնի կայքում հրապարակել է «Լարվածության ուժգնացումն Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում՝ սադրանքներ ու գործոններ» վերնագրով հոդված։ Նա շեշտել է, որ Թեհրան—Բաքու փոխհարաբերություններում լարվածությունը շատ ավելի խորն է, որպեսզի դիվանագիտական նկատառումներով այն հնարավոր լինի թաքցնել։ Ստեղծված իրավիճակի գլխավոր գործոն նա համարում է ադրբեջանցիների համագործակցությունն Իսրայելի հակաիրանական գործողություններին Ադրբեջանի տարածքում։ Քուզեգարը նշում է, որ անցյալ 20 տարվա ընթացքում երկու երկրների փոխհարաբերություններն իրենց վրա կրել են մի շարք հաստատուն գործոնների ազդեցությունը, ինչպես, օրինակ, սահմանակից լինելը, մշակութային, պատմական, կրոնական ու ազգակցական ընդհանրությունները, երկու երկրների քաղաքական համակարգերի տարբերությունը՝ կրոնական եւ աշխարհիկ, Կասպից ծովի կարգավիճակի առնչությամբ տարաձայնությունները, էներգակիրների վերաբերյալ տնտեսական տարբեր քաղաքականությունները, ղարաբաղյան հիմնահարցը եւ այլն։ Բացի այդ, տարբեր ժամանակահատվածներում փոխհարաբերություններն ազդեցություն են կրել նոր առաջացած գործոններից։ Նա, անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին ի հայտ եկած նոր գործոններին, նշել է, որ դրանցից գլխավորը «Արաբական գարնան» ազդեցությունն է Ադրբեջանի քաղաքական ու հասարակական իրավիճակի վրա։ Քանզի դրա դոմինանտ ազդեցության ներքո Ադրբեջանի իշխանությունների ընդդիմադիր ուժերը, իսլամական թե ազատական հակումներով, ակնհայտորեն ակտիվացել են։ Քուզեգարն այս առումով կարեւորում է Ադրբեջանում 2010թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրությունները, շեշտելով, թե խորհրդարանից դուրս են մնացել ընդդիմադիր աշխարհիկ կարեւոր բոլոր կուսակցությունները, եւ իշխանությունների ամբողջատիրական ու բռնապետական բնույթն էլ ավելի ցայտուն է դարձել։ Ահա թե ինչու, Իլհամ Ալիեւի կառավարության հակակրոնական քաղաքականությանը դեմ են իսլամական կուսակցությունները, իսկ աշխարհիկ կուսակցությունները՝ Ալիեւի կողմից ժողովրդավարական արժեքները ոտնահարելու պատճառով։
Թեհրան—Բաքու փոխհարաբերությունների լարվածության երկրորդ կարեւոր գործոնը հոդվածագիրը համարում է վերջին երկու տարվա ընթացքում Ալիեւի հակաիսլմական քաղաքականության առավել ընդգծված բնույթը, որի շրջանակներում բոլոր պետական հիմնարկներում, բուհերում ու դպրոցներում արգելվում են ոչ միայն իսլամական շարիաթին համապատասխան զգեստներ կրելը, այլեւ մզկիթներում ազանը եւ պատանիների մուտքը մզկիթներ։ Բացի այդ, իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, թե արգելվում է Իրանում կրոնական կրթություն ստացածների գործունեությունը, իսկ աշխարհիկ կթություն ստացածներն էլ որեւէ պետական կառույցում չեն կարող աշխատանքի անցնել։
Եվ, ի վերջո, Իսլամական կուսակցության անդամների տարբեր մեղադրանքներով ձերբակալումները պատճառ դարձան, որ իրանցի հոգեւորականները, որոնցից շատերն ադրբեջանցի հավատացյալների առաջնորդ են համարվում (սա իսլամի շիա ուղղության մեջ անհրաժեշտություն է), քննադատություններ հնչեցնեն Ադրբեջանի իշխանությունների հասցեին, ինչը վերջիններս գնահատել են իբրեւ միջամտություն այդ երկրի ներքին գործերին։ Իսկ Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների լարվածության երրորդ եւ շատ կարեւոր գործոնը Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ անվտանգության, գաղտնի ծառայությունների ու քաղաքական ոլորտում համագործակցությունն է վերջին երկու տարվա ընթացքում, երբ Արեւմուտքի ու Իսրայելի կողմից Իրանի վրա գործադրվող ճնշումներն էլ ավելի են մեծացել, առավելապես ընդլայնվել են, ինչը, բնականաբար, արժանացել է Իրանի համապատասխան շրջանակների հակազդեցությանը։ Ավելին, Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնել ապաստան տալ Իրանի վտարանդի զինված ընդդիմությանը, որը տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ—ի կողմից, ճանաչվել է որպես ահաբեկչական խումբ, որին Իրաքի իշխանությունները պատրաստվում են հեռացնել երկրից։
Քուզեգարը հոդվածը եզրափակում է կողմերին խորհուրդ տալով հաշվի առնել իրենց փոխադարձ երկարաժամկետ շահերը եւ բանակցություններով կարգավորել առաջացած խնդիրները, քանզի լարվածության էլ ավելի սրումը կնպաստի տարածաշրջանի անկայունության խորացմանը։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 514 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024