ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 23 » Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը /Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ դիրքերում է /
18:12
Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը /Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ դիրքերում է /
Երեկ լրագրողների հետ հանդիպել էր տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Նա կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ դիրքերում է գտնվում, ուստի պետք է այն ավելի ամրապնդել։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությունն ավելի դժվարանում է, եւ ավելի քիչ երկրներ են համաձայնում նրա մերժման քաղաքականության հետ։ Ամեն տարի Թուրքիայի քաղաքականութունը դառնում է ոչ արդյունավետ եւ բացասական հենց Թուրքիայի համար»,—ասաց նա։ Պետք է աջակցնել նրանց, ովքեր Թուրիքայում ընդունում են Հայոց ցեղասպանությունը։ Ռ. Կիրակոսյանը կարեւորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը կավելացնի ջանքերը ցեղասպանության միջագային ճանաչման համար։ Քաղաքագետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորագույն վայրը Թուրքիան է, որը գնում է այդ ճանապարհով, բայց շատ դանդաղ. «Մենք պետք է պատրաստվենք այդ օրվան եւ մտածենք նրա նկատմամբ մեր պահաջների ձեւակերպման մասին։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նա կառերեսվի իր անցյալի հետ, եւ սա փորձություն է, թե ինչպիսի պետություն կլինի Թուրքիան ապագայում»։
Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանն ավելի է ներգրաված Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականության գործընթացում. «Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մայիսի 1—ից Ադրբեջանը մեկ ամսով կղեկավարի ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդը եւ պետք է ակնկալենք ավելի շատ դիվանգիտական հարձակումներ ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ»։
Նրա խոսքով՝ մոտենալով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին, Թուրքիան կհայտնվի ավելի ուժեղ ճնշումների տակ։ Սա երրորդ ապրիլի 24—ն է, որի ընթացքում հայերն ակնկալում են, որ Թուրքիայում հիշատակումներ կլինեն հենց թուրքերի կողմից՝ մեկ ու կես միլիոն մարդու ցեղասպանության ու նրանց հիշատակման վերաբերյալ։ ՄԱԿ—ի կողմից արված հաշվարկների համաձայն, Թուրքիայի՝ Հայաստանին վնասի փոխհատուցումը կազմում է 60 միլիարդ դոլար։
Անդրադառնալով հայ—թուրքական արձանագրություններին՝ քաղաքագետը նշեց, որ այստեղ Հայաստանը շատ ավելի ուժեղ դիրքերում է գտնվում։ «Բոլոր սպասումները տրամաբանորեն դրված են Թուրքիայի վրա, քանի որ նա ստորագրել է արձանագրությունները եւ պետք է անի այն, ինչ խոստացել է։ Եթե նույնիսկ հարաբերությունները բարելավվեն, սահմանները բացվեն, Թուրքիային դրա համար չպետք է խրախուսել»,—նշեց Ռ. Կիրակոսյանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քաղաքագետը նշեց. «Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել իրականությունը։ Նրա կողմից հնչող սպառնալիքները կամ կրակվող փամփուշտները, որոնք խախտում են հրադադարի ռեժիմը, ցույց են տալիս, որ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը գալիս է միայն Ադրբեջանից»։ Նա շեշտեց, որ ԼՂ—ի հարցը ոչ միայն դարձել է Հայաստանի քաղաքականության անբաժանելի մասը, այլեւ գոյություն ունի մեր կյանքում։
Ռիչարդ Կիրակոսյանն իր նկատառումները ներկայացրեց նաեւ սփյուռքի հետ Հայաստանի իշխանությունների համագործակցության ուղղությունների վերաբերյալ։
«Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի իրականության մեջ։ Սա երկկողմանի հարաբերություններ են, եւ իշխանությունները եւս պետք է միջոցներ ձեռնարկեն։ Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանը սփյուռքահայերի համար խրախուսելու եւ գրավիչ դարձնելու հարցում»,–ասաց նա։ hhpress.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 448 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024