ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 10:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 7 » «Աղետի գոտի» հասկացությունը պետք է դուրս մնա մեր բառապաշարից /Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցը/
10:04
«Աղետի գոտի» հասկացությունը պետք է դուրս մնա մեր բառապաշարից /Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցը/

Այսօր Հայաստանի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցն է։ Բնական արհավիրքը խլեց 25 հազարից ավելի մարդու կյանք, 500 հազարը մնաց անօթեւան։
Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, ուժգնությունը կազմում էր 10 բալ, Լենինականում՝ 9 բալ, Կիրովականում՝ 8 բալ։
Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ 
Այդ օրերին ամբողջ աշխարհը համախմբվեց՝ Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից ժամանում էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին հումանիտար օգնություն։
Երկրաշարժից հետո մեր բառապաշարը համալրվեց «աղետի գոտի» դաժան արտահայտությամբ։ Աղետյալ գոտի, որը վերակառուցելու համար, փաստորեն, երեք տասնամյակը չբավարարեց։ Կարելի է նշել հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ, սակայն իրականությունն այն է, որ հարյուրավոր ընտանիքներ դեռեւս չունեն բնակարաններ, ապրում են տնակներում, ծանր սոցիալական պայմաններում։ Զարգացման նոր ուղի բռնած մեր հանրապետությունում ապագա կառավարության առաջնահերթությունների շարքում ամենակարեւորներից մեկը պետք է դառնա «աղետի գոտի» հասկացությունը արագ տեմպերով եւ մեկընդմիշտ մեր բառապաշարից հանելը։ Սա նաեւ հոգու պարտք է այն հազարավոր զոհվածների առջեւ, որոնց ժառանգներն այսօր, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում են ապրել ու արարել իրենց բնակավայրերում։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 363 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024