ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 14:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 22 » ԱԳՆ—նում տեղի է ունեցել ՀՀ—ում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի նիստը
14:57
ԱԳՆ—նում տեղի է ունեցել ՀՀ—ում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱԳՆ—ում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մատենադարանի ներկայացուցիչներ։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ—ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ—ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ—ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 437 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024