ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.10.2017, 22:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [445]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [350]
Մշակույթ [14]
Հասարակություն [636]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [133]
Քաղաքականություն [508]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 9 » Ահաբեկիչները հասան Թեհրան /Հերթական անգամ ԻՊ—ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը/
09:36
Ահաբեկիչները հասան Թեհրան /Հերթական անգամ ԻՊ—ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը/

«Իսլամական պետության» ձեռքերն արդեն հասել են Իրան։ Ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թեհրանում կատարված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը։ Երեկ մի խումբ զինված անձինք կրակ են բացել խորհրդարանի շենքում, մյուսներն էլ՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի այցելուների ուղղությամբ։ Հարձակումների հետեւանքով, ըստ Իրանի ՆԳՆ—ի, 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա։ Հայտնի է դարձել, որ ահաբեկիչները խորհրդարան են մտել կնոջ հագուստներով։
Խորհրդարան ներխուժած չորս ահաբեկիչներից մեկը շենքի չորրորդ հարկում պայթեցրել է իրեն, մնացյալները սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից։
Պաշտոնական տվյալներով՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում հարձակումն իրականացրել է երկու զինյալ։ Նրանք զինված են եղել հրազենով, նաեւ մահապարտի գոտիներ են կրել։
Փոխհրաձգության ընթացքում կին ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, երկրորդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանները կարողացել են չեզոքացնել նրան ու խանգարել են պայթեցնել ռումբը։
Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակվողները երեքն են եղել, որոնցից մեկը թույն է ընդունել՝ ձերբակալվելուց խուսափելու համար։
Իրավապահներն ահաբեկիչների երրորդ խումբն են ձերբակալել, որը եւս հարձակում էր նախապատրաստում։ Ոչ ձերբակալվածների քանակը, ոչ ենթադրյալ թիրախը չի նշվում։
Իրանի հետախուզության նախարարությունը Թեհրանի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տվել խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։
ԻԻՀ—ում ՀՀ դեսպանությունն էլ հորդորել է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ եւ մարդաշատ վայրեր (մետրո, շուկա եւ այլն) այցելություններից։
«Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա»,—հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է ահաբեկչությունը. «Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»։
Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երեկ, 1 րոպե լռությամբ հարգել են Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվածների հիշատակը։
«Մենք պետք է դատապարտենք այդ ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք իրանցի ժողովրդին եւ ասենք, որ ահաբեկչությունն ազգություն ու կրոն չի ճանաչում, ՀՀ խորհրդարանի պատգամավորները մեկ մարդու նման պետք է դատապարտեն տեղի ունեցածը»,–ասել է ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը։
«Իրանում տեղի ունեցած իրադարձություները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ուժերի տատանում է տեղի ունենում»,—մեկնաբանելով հարձակումները՝ «news.am»—ին ասել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը։ Արդյոք փոխադարձ կապ կա՞ Կատարի եւ Իրանի իրադարձությունների միջեւ. հարցին ի պատասխան, նա ասել է՝ կա։ «Տարածաշրջանում մեծ տարածաշրջանային պատերազմ է հասունանում, որը կներառի մի ամբողջ մակրոտարածաշրջան, եւ այն անխուսափելիորեն կառնչվի Անդրկովկասին։ Չեմ կարող կանխատեսել, թե ինչպես դա տեղի կունենա»,—նշել է Կարինե Գեւորգյանը։
«Անկախ հարեւան Իրանում այսօր իրականացված ահաբեկչությունից՝ Հայաստանը սահմանակից է Մերձավոր Արեւելքին եւ սերտ հարաբերություններ ունի այդ տարածաշրջանի մի շարք երկրների հետ, որտեղ ահաբեկչություններ են իրականացվում, կամ ահաբեկչությունների վտանգ կա։ Ճիշտ է, հայ հասարակության մեջ լրացուցիչ խուճապային տրամադրություններ տարածելը տեղին չէ, սակայն մենք պետք է բավական զգոն լինենք եւ ուշադրությամբ հետեւենք տարածաշրջանային զարգացումներին եւ միջոցներ ձեռք առնենք մեր երկրի անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա պահելու համար»,–«Panorama.am»—ին ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս ահաբեկչությունից հետո անգամ այս երկիրը մնում է Մերձավոր Արեւելքի ամենաանվտանգ երկիրը կամ ամենաանվտանգ երկրներից մեկը։ Առհասարակ, ահաբեկչություններից ապահովագրված չեն նույնիսկ աշխարհի գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ—ը։ Իրանն ունի պետականության բազմադարյա ավանդույթ եւ հստակորեն կարողանում է կառավարել նույնիսկ ավելի բարդ ճգնաժամային իրավիճակներ, քան այս մեկն է։ Հետեւաբար լրացուցիչ անհանգստությունների կարիք ամենեւին չկա»,–նկատել է իրանագետը։
Վարդան Ոսկանյանը շեշտել է՝ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգում բարեկամ Իրանը որոշակի դերակատարություն ունի, եւ միանշանակ է, որ որքան պաշտպանված է նա ծայրահեղական ուժերի հարձակումներից, այնքան պաշտպանված է Հայաստանը։
«Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաեւ մեր երկրի անվտանգությունը։ Մյուս կողմից՝ հայկական կողմը, հարավային հատվածում զսպելով ադրբեջանական կողմին, ըստ էության ապահովում է Իրանի հյուսիսային հատվածի անվտանգությունը զանազան նկրտումներից։
Հետեւաբար, Հայաստանի եւ Իրանի քաղաքականություններն ինչ—որ առումով փոխլրացնում են միմյանց՝ ավելի բարձրացնելու երկու կողմերի անվտանգության մակարդակը»,–ամփոփել է իրանագետը։
Նշենք, որ որոշ փորձագետներ համարում են, որ Իրանի մայրաքաղաքում ահաբեկչությունները պատասխանն են Իրանի՝ Սիրիայում ԻՊ–ի դեմ պայքարին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողությունից հետո ԻՀՊԿ—ն հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ վրեժխնդիր է լինելու Թեհրանում կատարված ահաբեկչության կազմակերպիչներից։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017