ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 4 » Ահռելի աշխատանք է իրականացվել /Մենք ունենք միջոցներ, որոնք անակնկալի կբերեն հակառակորդին/
12:57
Ահռելի աշխատանք է իրականացվել /Մենք ունենք միջոցներ, որոնք անակնկալի կբերեն հակառակորդին/

Ապրիլյան գործողությունները եւ դրա ժամանակ նոր զինատեսակի կիրառումը որոշակի ազդեցություն ունեցել են զինված ուժերի մարտավարական հնարավորությունների եւ հոգեբանության վրա։ Այդ մասին «Ռ—Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերի մասին հարցին։
«Վերլուծելով ապրիլյան գործողությունները՝ մենք ենթադրում ենք տեխնիկական միջոցներով ավելի հագեցված, հնարավորություններով ավելի բարձր զինվոր եւ ստորաբաժանում ունենալը, ինչպես նաեւ՝ համապատասխան ապահովման միջոցառումների իրականացում»,–հավելել է գեներալ—լեյտենանտը։
Անդրադառնալով պատերազմից հետո բանակում կատարված աշխատանքին, Մնացականյանը շեշտել է, որ ապրիլյան գործողություններից հետո «ահռելի աշխատանք» է իրականացվել։
«Հիմնական մեր ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես էլ զորամասերի եւ ստորաբաժանումների ղեկավարման գործում։ Մենք որոշակի աշխատանքներ ենք իրականացրել նաեւ անձնակազմի կենցաղի բարելավման ուղղությամբ։ Մեր հիմնական շեշտը դրվել է տեխնիկական միջոցների հագեցվածությանը՝ բոլոր ուղղություններով»,–նշել է Մնացականյանը։
Նա շեշտել է, որ աշխատանքներն հիմնականում տարվում են, որ նվազեցվի մարդկային գործոնի ազդեցությունը եւ մեծ տեղ տրվի տեխնիկական կոմպոնենտին։
Ավելին, ըստ Մնացականյանի, ամեն ինչ անում են, որպեսզի սահմանին տեղադրվող եւ նաեւ օգտագործվող տեխնիկական սարքավորումները լինեն տեղական արտադրության։
Անդրադառնալով զինծառայողների պայմանների ապահովման հարցին, գեներալ—լեյտենանտը նշել է. «Ջրագիծը հասցվել է մինչեւ առաջնագիծ, այդ աշխատանքներն ունենալու են շարունակական բնույթ, ինչ վերաբերում է ագրեգատներին, իրոք, մենք էլ ունենք նմուշներ, աշխատանքները շատ մեծ թափ են հավաքել ու շարունակական են, այդ առումով մենք բավականին բարելավում ունենք եւ ապահովման, եւ տեխնիկական միջոցների սնուցման հարցերում»։
Մնացականյանը խոսել է նաեւ հետախուզական խորքային համակարգի մասին եւ ընդգծել, որ այդ սարքը ճակատարգրական նշանակություն է ունեցել. «Արդյունքում հակառակորդին չի հաջողվել իրականացնել իր ծրագրերը, խոսքը հիմնականում հյուսիսային ուղղության մասին է։ Կրկին նշեմ, որ այդ աշխատանքները շարունակական են, գտնվում են մեր ղեկավարության ուշադրության կենտրոնում, մենք համագործակցում ենք մեր համապատասխան մասնագետների հետ»։
Հաղորդման վարողը հետաքրքրվել է, թե եթե, Աստված մի արասցե, հարձակում լինի, մեր բանակը, ԼՂՀ ՊԲ—ն, որքանո՞վ է պատրաստ դիմակայելու, եւ ստացել պատասխան. «Ապրիլյան պատերազմում ՊՆ—ն կատարել է իր առջեւ դրված խնդիրները։ Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսեն՝ ՊՆ—ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջեւ։ Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից, ես նշեցի, որ կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից։ Վստահեցնում եմ, որ ՊԲ—ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր»։
Մնացականյանը նշել է նաեւ, որ հայկական կողմը շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ ու հավելել.
«Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, որոնք անակնկալի կբերեն հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում եւ դրանով իսկ մենք կապահովենք մեր ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարումը, եւ մեր հնարավորությունները, ներուժն այնպիսին է, որ կթույլատրի ապագայում եւս մեր ռազմատեխնիկական առաջընթացը ԶՈՒ—ում եւ ՊԲ—ում»։
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 371 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024