ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 13:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » Ակտիվացնել տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը /Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը/
15:47
Ակտիվացնել տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը /Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը/

Երեկ Օդեսայում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ—երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28—րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչեւ դեկտեմբերի 31—ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Նախարարական հանդիպմանը իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխում է իր գործունեության 22—րդ տարին՝ տնտեսական համագործակցության նոր օրակարգով։
Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու եւ տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։
Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական նախագծի երկրորդ փուլը։ Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ։
ՍԾՏՀ—ում ՀՀ նախագահության ընթացքում Երեւանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ «DigiTec–2013» ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ։
Անդրադառնալով ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին, Հայաստանի արտգործնախարարը առանձնացրեց ՍԾՏՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաեւ կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը։
Նախարարը կարեւորեց միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների եւ բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների եւ հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը։
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ։
Ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է սեւծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը եւ միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 417 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024