ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 17:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 27 » Ալիեւը փակուղի է մտնում /ՌԴ—ն չի հրաժարվում ռազմավարական գործընկերոջ պարտականություններից/
16:01
Ալիեւը փակուղի է մտնում /ՌԴ—ն չի հրաժարվում ռազմավարական գործընկերոջ պարտականություններից/

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո հրավիրված ասուլիսում կողմերի ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Ինչպես գիտեք, հայ—ռուսական քաղաքական երկխոսությունը, հատկապես խորհրդարանական ձեւաչափում, շարունակում է խիտ եւ հագեցած մնալ։
Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ՄԽ համանախագահներին առաքելությանը եւ հատկապես դատապարտում ենք ռազմատենչ հռետորաբանությունը եւ հայատյացությունը, որը գալիս է հակառակորդ երկրի կողմից»։
ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասաց, որ իրենք ընդունված հայտարարությունում մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն խախտելու եւ բանակցային գործընթացը փակուղի տանելու փորձերի, սպառնալիքների եւ այլնի վերաբերյալ։ «Մենք հասկանում ենք, որ այս հակամարտության, այնպես ինչպես աշխարհի շատ հակամարտությունների, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,—ասաց Զատուլինը՝ ընդգծելով, որ այսօր Ռուսաստանում ձգտում են, որպեսզի ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային նշանակության այդքան բարդ հարցի լուծման ժամանակ ռազմական մեթոդը չկիրառվի։
Նա շեշտեց, որ ՌԴ—ն մտադիր է կատարել Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական գործընկերոջ պարտականությունները անվտանգության եւ պաշտպանության ոլորտում. «Այսուհետ եւս ՀԱԿՊ–ի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական սպառնալիք դիտարկելու է որպես իրեն սպառնացող վտանգ»։
Նա ափսոսանք հայտնեց, որ իրենց վաճառած զենքն Ադրբեջանը գործածել է հակամարտության գոտում՝ խախտելով հրադադարի ռեժիմը, որը գոյություն ուներ եւ շնորհիվ ռուսական ջանքերի. «Մենք, հավատացեք, հետեւություններ ենք արել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման վերաբերյալ եւ տրամադրել Հայաստանին պաշտպանական ամենաժամանակակից զինատեսակները»։
Լրագրողները հարցրեցին՝ 2016—ի դեպքերից հետո էլ տեսնում ենք, որ շարունակվում է Ադրբեջանին զինելը, իսկ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարեց, որ ՀՀ մայրաքաղաքը, ինչպես նաեւ Զանգեզուրն իրենց պատմական հողերն են, եւ պետք է վերադարձնեն, արդյո՞ք իրենց դատապարտող հայտարարությունները եւ ՀՀ—ին զինելը բավարար են այդ լարվածությունը թուլացնելու համար, արդյո՞ք չեն պատրաստվում ավելին անել։ Կոնստանտին Զատուլինը պատասխանեց. «Իսկապես, զենքի մատակարարում եղել է Ադրբեջանին, բայց դա եղել է նախկինում ստորագրված պայմանագրերի հիման վրա։ Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ Երեւանի եւ Զանգեզուրի պատմական պատկանելության վերաբերյալ, գիտեք, ես ուզում եմ հնարավորինս կոռեկտ արտահայտվել այս հարցի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ եթե հիմա ինձ լսում են հայկական ԶԼՄ—ները, վաղը կկարդան բազմաթիվ հրապարակումներ իմ մասին նաեւ ադրբեջանական ԶԼՄ—ներում։ Ոչինչ թաքցնել չի լինի, եւ չեմ էլ փորձի եւ ուզում եմ ասել իմ տեսակետը։ Ադրբեջանի նախագահ Ալիեւը պարզապես իր դիրքերը թուլացրեց միջազգային հանրության առաջ նման հայտարարությամբ հանդես գալով։ Այդ հայտարարությունը նախատեսված էր ներքին հանրության համար, բայց այն որեւէ քննադատության չի դիմանում՝ պատմական, քաղաքական տեսանկյունից։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող է որեւէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարություններին»։
Կ. Զատուլինը մի դեպք հիշեց անցյալից, երբ դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցում էր բանակցություններին, եւ իր «հին ընկերը», այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը բանակցային պրոցեսի շրջանակներում Հռոմում էր։
Տեսնելով, որ Ա. Ղուկասյանը անտրամադիր է, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հարցրել է նրան, թե ի՞նչ է պատահել, Ա. Ղուկասյանը պատմել է՝ իբր Հռոմում տեսել է, որ Հռոմեական կայսրության քարտեզների վրա գրված է «Մեծ Ադրբեջան», մինչդեռ հայկական կողմը տարիներ շարունակ այդ տարածքներն իր պատմական հայրենիքն է համարել։
«Հաջորդ օրը վաղ առավոտյան ամբողջ ադրբեջանական պատվիրակությունը հանդիպման էր եկել զայրացած ու դյուրագրգիռ վիճակում, քանի որ այն պատվիրակը, որի հետ խոսել էր Արկադի Ղուկասյանը, ամբողջ ադրբեջանական պատվիրակությանը տարել է ցույց տալու այդ քարտեզները, որպեսզի համոզվեն, որ Հռոմեական կայսրության քարտեզի վրա գրված է Մեծ Ադրբեջան։ Ի դժբախտություն ադրբեջանցիների, այնտեղ գրված էր՝ Մեծ Հայաստան»,–պատմեց Կ. Զատուլինը։
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձ կատարեց նաեւ Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ այն ողջ թափով դեռեւս չի գործել եւ, հետեւաբար, ԵԱՏՄ գործունեության մասին հնչեցրած գնահատականներում շտապել պետք չէ։ «Ճտերն աշնանն են հաշվում, իմաստ չկա դրանք ավելի շուտ հաշվել»,– շեշտեց նա։
Նա վստահեցրեց, որ Ռուսաստանը բավականին թեթեւ է վերաբերվել նրան, որ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։
«Մենք դիտարկում ենք Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք Հայաստանի գլխավոր ներդրողն ենք, եւ եթե որեւէ մեկը սա չի տեսնում, ես ցավում եմ, ուրեմն այստեղ թերի աշխատանք կա. կամ մենք ենք թերանում, կամ դուք»,–եզրափակեց Կոնստանտին Զատուլինը։
Հայ—թուրքական արձանագրությունները ձախողվել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ազգայնական դիրքորոշման պատճառով, ասաց Կոնստանտին Զատուլինը։
Ռուս պատգամավորը Բաքվի՝ Ղարաբաղի եւ այս հարցում կոշտ դիրքորոշումն արձանագրությունների ձախողման պատճառ չի համարում։ Ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիայի նախագահն «իր ճանապարհն է ընտրել»։ «Նա ցանկանում է մահմեդական պետությունների ղեկավա՞ր լինել, թե՞ եվրոպական հանրության օրինապահ անդամ։ Ակնհայտ է, որ նա ընտրել է, այսպես ասած, ավելի ազգայնական ուղին»,–ասաց Զատուլինը։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 311 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024