ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 12:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 15 » Ամեն դեպքում չպետք է կորցնենք զգոնությունը /Միջազգային կյանքում նկատելի են թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ/
15:35
Ամեն դեպքում չպետք է կորցնենք զգոնությունը /Միջազգային կյանքում նկատելի են թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ/

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը երեկ անդրադարձել է տարածաշրջանային, միջազգային մի շարք խնդիրների, որոնց համապատկերում չի շրջանցել նաեւ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները։ 
Նա չի բացառել, որ ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու եւ ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով հարեւան երկրի ղեկավարը կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ—ադրբեջանական սահմանին։ «Մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը, քանի որ հարեւան ենք մի երկրի, որը բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիա իրականացնել։ Զգոնությունը մեզ համար միշտ կենսական նշանակություն ունի»,— ասել է նա։
Սաֆրաստյանը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ ոտնձգություններ կատարելով Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հեղինակության դեմ, այդ երկիրը ստուգում է համանախագահների արձագանքը՝ բանակցությունների ժամանակ հնարավոր առավելագույնը պահանջելու համար։ Ըստ նրա՝ Ադրբեջանում իրադրությունը կարող է սրվել նաեւ սիրիական իրադարձությունների համապատկերում։ «Ադրբեջանի վրա ճնշումները գնալով ուժեղանում են, եւ դա անհանգստացնում է Ալիեւին»,—նշել է նա։
Խոսելով սիրիական զարգացումների մասին՝ Սաֆրաստյանն ասել է, որ իրադրությունը շարունակում է մնալ բարդ եւ դժվար կանխատեսելի։ Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ վերջին օրերի զարգացումներն այս հարցի հետ կապված դրական հույսեր են տալիս։
«Նկատվում են կարմիր գծերին հետեւելու միտումներ, այսինքն՝ բոլոր խաղացողները, որոնք ներգրավված են սիրիական գործընթացներում, թեեւ ունեն մեծ հակասություններ, ժամանակ առ ժամանակ տարբեր մոտեցումներ փոխվում են, միեւնույնն է, փորձում են սահմանված կարմիր գծերը չխախտել։ Մասնավորապես, իրադարձությունները՝ կապված սիրիական օդանավի անկման հետ, վկայում են այն մասին, որ հնարավոր եղավ իրադրութունը կանգնեցնել, սեղմել»,— նշել է նա։
Թուրքագետի գնահատմամբ՝ սիրիական հարցով հիմնական խաղացողները փորձում են լուծումեր գտնել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ—ը նախկին սրությամբ չի դնում Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը։
Այն, որ Չինաստանը համաձայնել է 2 մլրդ ներդրում կատարել Սիրիայում, եւ արդեն իսկ պայմանավորվածություններ կան, որ Հնդկաստանն ու ՌԴ—ն խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացնելու Սիրիայում, հույս են ներշնչում, որ երեւում է սիրիական ճգնաժամի ավարտի տեսլականը։
Ռուբեն Սաֆրաստյանը շեշտել է, որ այս համապատկերում սեւ բիծ է մնում Թուրքիան իր գործողություններով։ Նրա ագրեսիայի հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչները, ավերվում են բնակավայրեր։
Արեւելագետի համար դեռեւս տեսանելի չէ, թե այս գործողություններում Թուրքիայի «կարմիր գիծը» որտեղ է։ Նա մատնանշել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի է ստեղծելու թուրք—սիրական սահմանին։
Խոսելով աշխարհում կատարվող դրական իրադարձություններից՝ Սաֆրաստյանն անդրադարձել է Կորեաների միջեւ վերջին ժամանակներս տեղի ունեցող երկխոսությանը. «Հարավային Կորեան համաձայնել է 2.5 մլն–ից ավելի վճարել Հյուսիսային Կորեային՝ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության հետ կապված, եւ կողմերը կարծես որոշակի կոնսենսուս են գտնում»։
Իսկ, ընդհանուր առմամբ, արեւելագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով, 2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի։

Դիտումներ: 250 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024