ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 13:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 15 » Ամենակարեւորը բանակի մարտունակությունն է /Վարչապետը բանակի ղեկավարությանն է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին/
14:08
Ամենակարեւորը բանակի մարտունակությունն է /Վարչապետը բանակի ղեկավարությանն է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12—ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ—ում, զինված ուժերում, եւ համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել։ Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումը, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ուժերի զարգացման ուղղությամբ։ Մեզ համար կարեւոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, եւ զինված ուժերը քաղաքական որեւէ ցնցման ազդեցություն չզգան»,–նշել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ—ի, ԱՀ—ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա։
Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձեւակերպել է նախարարի առջեւ։ «Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է եւ շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում եւ բանակցային գործընթացներում ՀՀ—ի դիրքերն ամրանում են եւ պետք է շարունակեն ամրանալ։ Նաեւ ուզում եմ ընդգծել, որ բանակը, զինված ուժերը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության եւ բանակցային գործընթացի համար։ Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել եւ համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը։ Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, զինված ուժերի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում զինված ուժերը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ։ Սա վկայում է մեր զինված ուժերի ինստիտուցիոնալ կայացածության բարձր մակարդակի մասին։ Այս գործընթացը պետք է շարունակենք։ Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը, եւ այդ առումով, առավել եւս զինված ուժերի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետեւ այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչեւ գեներալ»,–նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ զինված ուժերը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր եւ իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն։
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսուհետ այս խնդիրը լուծելն իրական է, եւ այդ գործընթացը պետք է շարունակել մինչեւ վերջ։
Անդրադառնալով հաջորդ խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ զինված ուժերի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն եւ ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով եւ այլն։ Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք զինված ուժերի գլխավոր շտաբի հետ, եւ դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված։ Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ, նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ—ներին եւ վարչապետի աշխատակազմին։ Ես ունեմ զինված ուժերի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»։ Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ հանրապետությունում, այդ թվում՝ զինված ուժերում հակածխախոտային քաղաքականության իրականացումը։
Անդրադառնալով զինված ուժերում կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են։ «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր։ Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք եւ հասկանանք դրա լուծման նրբությունները։ Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարեւոր է»,–շեշտել է վարչապետը։
Խոսելով զինված ուժերում տեղի ունեցող դժբախտ դեպքերի եւ պատահարների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր։ Եվ հակառակորդի գործողությունների, եւ տարբեր միջադեպերի հետեւանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետեւություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը։ Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետեւություն, եւ այդ հետեւությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը։ Չեմ ասում, թե մինչ այս այդպես չի եղել, բայց հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը եւ անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար։ Սա իսկապես շատ կարեւոր առաջնահերթություն է, եւ ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին եւ զինված ուժերին՝ կատարած ծառայության համար եւ հավելել, որ ՀՀ զինված ուժերը վայելում են հայ ժողովրդի կատարյալ վստահությունը։ «Սա շատ կարեւոր է։ Միաժամանակ, ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ—ում այսօր կա կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը, գուցե ոչ այնքան՝ որքան բանակը, բայց առնվազն ունենք պոզիտիվ իրավիճակ, որը բացառիկ է։ Սա պետք է կարողանանք վերածել կոնկրետ արդյունքների, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի անվտանգային միջավայրը, եւ որոնց արդյունքում այն դրական մթնոլորտը, որ հաստատված է հանրապետությունում, կպահպանվի»,— ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգեհարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն։ Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները։ «Վստահեցնում եմ, որ զինված ուժերի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, եւ եթե անհրաժեշտ է, նաեւ ուժի դիրքերից»,–նշել է Դավիթ Տոնոյանը։
Նույն օրը, ըստ ձեւավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը։
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բազմաժամ բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների եւ ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը։ 
Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի եւ հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 261 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024