ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 10 » Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր
09:56
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Հուլիսի 7—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ—ադրբեջանական միջպետական սահմանի նախիջեւանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ 
Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղ դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը եւ ՀՀ ԶՈՒ գերաշնորհ տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ գնդերեցների ուղեկցությամբ։ 
Բանակի սպաների եւ զինվորների հետ զրույցում Վեհափառ հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի եւ կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի եւ քույրերի անդորրը։
Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները՝ Գարեգին Բ կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։
Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է։ Անդրադառնալով բանակ—եկեղեցի կապին Հայոց հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես եւ այսօր ու ապագայում հայ հոգեւորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրեց ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հյուրընկալվել Հայոց հայրապետին։
Զինվորականները շնորհակալություն հայտնեցին Ամենայն հայոց կաթողիկոսին օրհնության եւ զորակցության խոսքերի համար ու փոխադարձաբար մաղթեցին ուժ ու երկար տարիների կյանք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն իր ծառայության մեջ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 295 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024