ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 03:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 26 » Ամերիկյան քաղաքականության փոփոխություն չկա /Ջոն Բոլթոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը/
11:27
Ամերիկյան քաղաքականության փոփոխություն չկա /Ջոն Բոլթոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը/

Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարեւոր։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ։ Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ—ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ—ի համար առաջնահերթ են եւ կարեւոր։ Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն։ Նաեւ անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձեւավորված իրավիճակին։ Կարեւորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջեւ հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ—ի ուղղակի ներդրումների ավելացումը»,–ասել է նա։
Ջոն Բոլթոնն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին։ «Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ—ի շահերից»,–նշել է նա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարեւորության հարցերից մեկը։
«Խնդրի լուծումը բարդ է։ Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ։ Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն կամ նոր լուծումներ առաջարկելու այս հարցում։ Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ, եւ ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը»,–նշել է Բոլթոնը՝ մեջբերելով մեկ այլ երկարատեւ հակամարտության հետ կապված իր նախկին վերադասներից՝ պետքարտուղար Ջիմ Բեյքերի խոսքերը. «Երեւի ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք՝ կողմերը»։
Անդրադառնալով Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կարծիք է հայտնել, որ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթանակը լավ հնարավորություն կլինի ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։
«Եթե նման պատրաստակամություն լինի, մենք պետք է աշխատենք, որ Ադրբեջանի կողմից եւս նույն կերպ լինի արձագանքը»,—ասել է Բոլթոնը։
Նա նշել է, որ Հայաստանում շատ են աջակցում Մինսկի խմբի համանախագահության կողմից կարգավորման աշխատանքների ընթացքին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ջոն Բոլթոնը հարցրել է, թե որն է Փաշինյանի հաջողության գաղտնիքը, սակայն, ըստ Բոլթոնի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել է գաղտնիքը բացել։ «Միգուցե ընտրություններից հետո, այնուամենայնիվ, ասի մեզ»,–լրագրողների հետ հանդիպմանը կատակել է նա։
Ջոն Բոլթոնը տեղեկացրել է նաեւ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռեւս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907—րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին։ 
«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը»,–ասել է Բոլթոնը՝ ընդգծելով, որ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից։

Անի ԴԱԼԼԱՔՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024