ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 16:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 17 » ԱՄՆ–Հյուսիսային Կորեա /Հակամարտության սրությունը կարծես թե նվազում է/
12:25
ԱՄՆ–Հյուսիսային Կորեա /Հակամարտության սրությունը կարծես թե նվազում է/

ԱՄՆ—ը նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ բավականին կոշտ արտաքին քաղաքականություն է վարում. ընդ որում, միանգամից մի քանի ճակատով։ Գլխավոր թիրախը, սակայն, Հյուսիսային Կորեան է՝ հրթիռա—միջուկային ծրագրի առաջընթացի պատճառով։ 
Վերջին շաբաթվա ընթացքում Փհենյանը եւ Վաշինգտոնը փոխանակել են մի շարք սպառնալից հայտարարություններ։ Թրամփը Հս. Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին պարբերաբար զգուշացնում է, որ ուժային լուծումից հնարավոր կլինի խուսափել միայն այն դեպքում, երբ Հս. Կորեան դադարեցնի սադրանքները։ Հս. Կորեան էլ իր հերթին սպառնում է ռմբակոծել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան բազաները։ 
ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 5—ի բանաձեւն ուժեղացրել է պատժամիջոցները Փհենյանի դեմ։ Հս. Կորեան, սակայն, չի դադարում իրականացնել հրթիռային թեստեր Միացյալ Նահանգների կողմից եկող սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով։ Հս. Կորեայի բալիստիկ հրթիռները ընկնում են Ճապոնիայի տնտեսական գոտում։ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է արձագանքել ԿԺԴՀ—ի կողմից ԱՄՆ—ի կամ դաշնակիցների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիքի։
«ԿԺԴՀ—ն պետք է ցույց տա ապամիջուկայնացման մտադրությունների լրջությունն ԱՄՆ—ի հետ բանակցություններ սկսելու համար»,—ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
Վաշինգտոնը կցանկանար բանակցություններ վարել Կիմ Չեն Ընի հետ, երբ գա ժամանակը. «Երբ նրանք ցույց կտան, որ լուրջ են տրամադրված ապամիջուկայնացման ուղղությամբ շարժվելու համար։ Մենք դեռ դա չենք տեսնում»։
Միեւնույն ժամանակ, նա չի նշել բանակցությունների մեկնարկի համար նախնական պայմանները։ Մասնավորապես, չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք դրա համար բավական կլինի ԿԺԴՀ—ի պարտավորությունները՝ հարված չհասցնել Գուամ ամերիկյան կղզու ուղղությամբ։ «Նրանք գիտեն՝ ինչ է պետք անել»,–ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Այս համաշխարհային վտանգ ներկայացնող սպառնալիքին շատերն են արձագանքել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ—ի միջեւ ռազմական գործողությունների բռնկման դեպքում, ըստ մասնագետների գնահատականների, հարյուր հազարավոր մարդիկ կարող են տուժել։
Միեւնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի աջակցի պատժամիջոցներին՝ ուղղված ԿԺԴՀ—ի տնտեսությունը խեղդելուն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է գտնել բանակցային ձեւաչափ։
«Պատժամիջոցների սահմանումը ես խելամիտ եմ համարում։ Հույս ունեմ, որ ՄԱԿ ԱԽ—ն կշարունակի գործել միաձայն։ Շատ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ—ը, Ռուսաստանն ու Չինաստանը հավատարիմ մնան միմյանց այդ հարցով։ Եվ, իհարկե, մեր նպատակն է բանակցային ձեւաչափ գտնելը, ինչպես ժամանակին եղել է բանակցային «6+1» ձեւաչափը»,—հայտարարել է նա «Phoenix» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Հյուսիսային Կորեայի հարցում ինձ համար միանգամայն պարզ է, որ այդ հարցն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով»,—հավելել է նա։
Օրերս ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ հայտնել են, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի սադրանքները։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը ՄԱԿ ԱԽ—ի կողմից ընդունված բանաձեւերը համարել են «լուրջ քայլ Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության հաստատման ճանապարհին»։
Արդեն երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հրաժարվել է Գուամ կղզուն անհապաղ հարված հասցնելու ծրագրերից։ Թրամփը նրա քայլն իմաստուն է համարել. «Կիմ Չեն Ընը շատ իմաստուն եւ խելամիտ որոշում է ընդունել։ Դրա այլընտրանքը անընդունելի եւ աղետալի կլիներ»։

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024