ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17 » ԱՄՆ-ը և ԵՄ-ը մասնակցում են Հայաստանի հետ անցկացվող անդրսահմանային դաշտային վարժանքին
13:41
ԱՄՆ-ը և ԵՄ-ը մասնակցում են Հայաստանի հետ անցկացվող անդրսահմանային դաշտային վարժանքին
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը, պաշտպանության և էներգետիկայի  նախարարությունները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ մասնակցեցին մի շարք դաշտային վարժանքների հուլիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում: 
 Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, վարժանքների ընթացքում կիրառվել են իրատեսական սցենարներ՝ զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու և ուժեղացնելու նպատակով:    
 Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համագործակցում են զանգվածային ոչնչացման զենքի, զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի և սովորական զենքերի անօրինական փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու գործում: Այս շաբաթվա ընթացքում անցկացված վարժանքները նպատակ են հետապնդում ամրապնդել այս համագործակցությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնք նպատակ են հետապնդում իրականացնելու անդրսահմանային հաղորդակցություն և  գործողությունների համակարգում` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համար:   
 Ըստ հաղորդագրության, նշված վարժանքները հաջորդում են 2012 թվականին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ տարբեր երկրների առաջնորդները, այդ թվում նաև Հայաստանի պատվիրակները վերահաստատեցին իրենց պարտավորությունը միջազգային մակարդակով միջուկային անվտանգության ապահովման գործում: 
 «Հայաստանի հետ ԱՄՆ և ԵՄ համագործակցությունը արտացոլում է համակողմանի պարտավորությունը` ուղղված  ահաբեկիչների, մաքսանենգերի և զենք տարածողների կողմից միջուկային և զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող այլ նյութերի օգտագործումը կանխարգելելուն», - եզրափակում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը:
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 420 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024