ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 6 » Ամրապնդվող բարեկամական հարաբերություններ /Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան/
12:57
Ամրապնդվող բարեկամական հարաբերություններ /Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երեւան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել սերտացմամբ եւ նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ հնարավորություն են կառուցողական եւ ջերմ մթնոլորտում քննարկելու հայ—վրացական օրակարգի հարցերը, նախանշելու փոխգործակցության նոր հնարավորություններ։ Ընդգծելով, որ Հայաստանը եւ Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլեւ երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձեւավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում, նախագահը նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել։ Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, հանրապետության նախագահի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում, որի հետ Վրաստանի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, եւ վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարեւորություն են տալիս այդ հարաբերությունների զարգացմանը։ Գիորգի Կվիրիկաշվիլիի կարծիքով, երկու երկրների կառավարությունների միջեւ առկա փոխըմբռնումը, ինչպես նաեւ վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առեւտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները՝ լիարժեքորեն օգտագործելով առկա մեծ ներուժը։
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ամուր բարեկամական կապերը, վարչապետ Կվիրիկաշվիլիի խոսքերով, կարեւոր են ինչպես Վրաստանի եւ Հայաստանի համար, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից։ Այս համատեքստում Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու ներուժը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 29 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017