ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 09:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 7 » Ամրապնդվող բարեկամություն ու համագործակցություն /Հայ-շվեյցարական հարաբերություններն այս այցով թեւակոխում են նոր փուլ/
11:54
Ամրապնդվող բարեկամություն ու համագործակցություն /Հայ-շվեյցարական հարաբերություններն այս այցով թեւակոխում են նոր փուլ/

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը երեկ հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
Արա Բաբլոյանն անդրադարձավ միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ 2018 թվականին Հայաստանն է նախագահելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի գագաթնաժողովն անցկացվելու է աշնանը Երեւանում. սա նույնպես հայ—շվեյցարական համագործակցության կարեւոր հարթակներից մեկն է։
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում Դոմինիկ դը Բյումանի ելույթին՝ Արա Բաբլոյանն ընդգծեց գործընկերոջ ելույթում հնչած Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մոտեցումների կարեւորությունը։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը մեկն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Խոսելով Հայաստան—ԵՄ համաձայնագրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ այն հնարավորություն կտա խորացնելու եւ ընդլայնելու կապերը Եվրոպայի հետ։ Նա բարձր գնահատեց Շվեյցարիայի դերակատարությունը ժողովրդավարության տարածման գործում՝ փաստելով, որ միջխորհրդարանական հարթակներում շվեյցարացի պատգամավորները քվեարկում են հանուն ժողովրդավարության եւ խաղաղության։
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ առաջին անգամ է Շվեյցարիայից այսպիսի պատվիրակություն այցելում Հայաստան, թեեւ բարեկամությունն ու համագործակցությունն սկսվել են 1988—ից։ Դոմինիկ դը Բյումանի խոսքով՝ հայ—շվեյցարական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, որի մեկնարկը տրվում է այս այցով։
Պարոն Բյումանը կարեւորեց անցյալ տարի հայ—շվեյցարական առեւտրային պալատի բացումը եւ ծավալած գործունեությունը՝ նշելով, որ շվեյցարացի գործարարների ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսության եւ գինեգործության, բարձր տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգիայի ոլորտները։
Նա անդրադարձավ Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը՝ փաստելով, որ Հայաստանի բարօրությունն առաջին հերթին սկսվում է տնտեսական բարօրությունից։
Դոմինիկ դը Բյումանը հավաստիացրեց, որ Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ սկսած ճանապարհն անցնելու համար։ Նա համոզմունք հայտնեց, որ շվեյցարական ավանդույթի համաձայն՝ տնտեսական զարգացումը կգա սահմանների բացման հետ։
Այնուհետեւ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին։


ԼՂ ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը
 

Դոմինիկ դը Բյումանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պատկերացնում է բանակցությունների ճանապարհով։ Նա նշեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ—ի բազմաթիվ կոնվենցիաների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները»,–ասաց Դոմինիկ դը Բյումանը։
Հարցին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը զինվում է ու ռազմատենչ հայտարարություններ է անում, հրաժարվում է շփման գծում տեղադրել հետաքննության մեխանիզմներ եւ այլն, միջազգային հանրությունն ազդեցության ի՞նչ մեխանիզմներ ունի, Դոմինիկ դը Բյումանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ ՀՀ—ն ԵԱՀԿ գործընթացի անդամ է եւ հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է գիտականորեն արձանագրվի, փաստագրվի ու ներկայացվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները հարկ եղած դեպքում կարողանան անդրադառնալ, հնարավորության դեպքում նաեւ հակազդել»։
Միեւնույն ժամանակ նա շեշտեց, որ նման մեխանիզմներ պետք է լինեն հակամարտության բոլոր գոտիներում, քանի որ, ըստ նրա, պատերազմական գործողություններ կան գրեթե ամբողջ աշխարհում։
Ինչ վերաբերում է հարցին, թե Շվեյցարիան որքանով կարող է Ադրբեջանի գործողություններին օբյեկտիվ գնահատական տալ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթային ընկերությունը լուրջ ներդրուներ է անում Շվեյցարիայում, Դոմինիկ դը Բյումանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը կազմված է 3 հիմնական կետից՝ մենք միշտ հետեւում ենք միջազգային կարգ ու կանոնին, քանի որ նաեւ ՄԱԿ—ի անդամ ենք, երկրորդ՝ լրջորեն հետեւում ենք մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը, երրորդ՝ հավասարաչափ զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ ի շահ մեր երկրի բարօրության եւ այն երկրների, որոնց հետ համագործակցում ենք»։


Մեկը գնում է ստորագրման, մյուսը նախապայման է առաջ քաշում
 

«Վերջին տասնամյակի ընթացքում աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում։ Շվեյցարիան կարող է միայն զղջալ, որ այդ համաձայնագրերը չեն իրագործվում, բայց նաեւ մնում է համոզված, որ միայն խաղաղ գործընթացը կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում»,–ասաց Դոմինիկ դը Բյումանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հայ—թուրքական արձանագրությունների զարգացումների մասին, հաշվի առնելով այն, որ գործընթացը մեկնարկել էր Շվեյցարիայում։
«Ես հույս ունեմ, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված խորհրդարանները նոր լիցք կհաղորդեն այդ փաստաթղթերի կյանքի կոչմանը»,–ասաց բարձրաստիճան պաշտոնյան։
Հարցին անդրադարձավ նաեւ Արա Բաբլոյանը եւ հավաստիացրեց, որ հայ—թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացն անհետ չի անցել. «Այն, որ համաձայնագիրը կյանքի չկոչվեց, ցույց տվեց երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի մոտեցումներն իրենց ժողովուրդների տեսլականի նկատմամբ։ Մի պետություն, որն ունի բեռ՝ ցեղասպանություն, եւ առաջինը կարող է նախապայմաններ առաջ քաշել, գնում է խաղաղության, գնում է ստորագրման, եւ մյուսը, որ ցույց տվեց իր ռեգրեսիան ժողովրդավարությունից՝ տապալեց այդ համաձայնագրերը»։


Շվեյցարիան ՀՀ—ում 12 մլն—ի ներդրում է կատարել
 

ԱԺ նախագահը շեշտեց, որ վերջին տարիներին հայ—շվեյցարական տնտեսական հարաբերությունների բավական ակտիվացում է նկատվում։
«Հայ—շվեյցարական բարեկամությունը 30—ամյա պատմություն ունի՝ սկսած 1988 թվականի երկրաշարժից, իսկ հետագայում՝ 2003—ին, Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից։ Սրանք լուրջ պատվիրաններ են»,–ասաց Դոմինիկ դը Բյումանը։
«Կարծում եմ՝ հաջորդ փուլը կլինի այն, ինչի հիմքը դնում ենք այսօր։ Իրականում, առաջին անգամ է, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նմանատիպ պատվիրակություն է գալիս Հայաստան, սա նախորդ փուլերի կոնսոլիդացիան է։ Մեր ճանապարհորդության ընթացքում տեսանք այն աշխատանքները, որոնք իրականացվել են Շվեյցարական համագործակցության եւ զարգացման գործակալության կողմից։ Առավոտյան մենք պսակ ենք դրել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ եւ դրանով իսկ նոր սկիզբ ենք դրել մեր հարաբերություններին»,– նկատեց նա։
Եվրոպացի գործչի խոսքով՝ իրենք համոզված են, որ ՀՀ բարօրությունն անցում է նախեւառաջ տնտեսական բարօրության միջով, ինչն ամենակարեւոր հիմքերից է։ Դոմինիկ դը Բյումանը շեշտեց, որ այդ նպատակին հասնելու համար անցյալ տարի Շվեյցարիայում ստեղծվել է Հայաստան—Շվեյցարիա առեւտրատնտեսական պալատը։
«Այս ճանապարհորդությունը մեզ համար նաեւ հնարավորություն է կոնկրետ աշխատանք իրականացնելու։ Այդպես է, որ մենք կարողացանք երեկ ԱԺ նախագահի հետ միասին ներկա լինել Երեւանի աղի գործարանի նոր մասնաշենքի բացմանը։ Այդ նոր արտադրությունն արդյունք է Հայաստանի, Շվեյցարիայի, Գերմանիայի համագործակցության։ Տնտեսական ֆորումի ընթացքում մենք նաեւ տեսանք, որ այլ ոլորտներում եւս երկու երկրների միջեւ համագործակցություն կա։ Մենք հետեւում ենք Հայաստանում կարեւորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, գինեգործությունը»,–նշեց նա։
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը նաեւ շեշտեց, որ Շվեյցարիան արդեն իսկ 12 միլիոնի ներդրում է կատարել՝ Հայաստանի հարավում ամբարտակ կառուցելու նպատակով. «Մենք այսօր կարող ենք խոսել 2017 թվականին առեւտրաարդյունաբերական փոխհարաբերությունների զարգացման նիշերի մասին, քանի որ այդ թիվն առաջին անգամ 200 մլն—ն է անցնում։ Մեր հարաբերությունների մյուս թիվը 7 տոկոսն է, այսինքն՝ 7 տոկոսով ավելի շրջանառություն է կատարվել։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացումը կգա սահմանների բացման հետ միասին։ Դա ազատական տնտեսության հիմքն է, բայց շուկաների բաց լինելն ինքնին նշանակում է, որ սահմանները բաց են»։
Դոմինիկ դը Բյումանն ընդգծեց՝ իրենք չեն ուզում որեւէ կերպ միջամտել ՀՀ ներքին քաղաքականությանը։ «Մեր դիվանագիտությունը կարող է ծառայություններ մատուցել հատկապես միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում՝ ԵԱՀԿ եւ այլն։ Մենք լավ ճանաչում ենք միջազգային իրավունքը, մենք շատ լավ գիտենք, որ հավասարակշռություն կա ազգերի ինքնորոշման եւ տարածքային անձեռնմխելիության միջեւ։ Հենց այդ բանակցային գաղափարն առաջ տանելով է, որ Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու համար»,–եզրափակեց շվեյցարացի պաշտոնյան։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024