ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 18 » Անդրադարձել են նաեւ ՀՀ–ԵՄ հարաբերություններին /Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին/
09:54
Անդրադարձել են նաեւ ՀՀ–ԵՄ հարաբերություններին /Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս—Կնոլին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ վերահաստատել հայ—նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը։ Նախագահը մեծապես կարեւորել է նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում։
Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում կայացող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի այցը Հայաստան։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Նիդերլանդները, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, հասարակական զարգացումներով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից։
Հանրապետության նախագահը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանում հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգի անցնելու պայմաններում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին եւ օրենսդրության համապատասխանեցմանը նոր իրողություններին ու պահանջներին։ Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների եւ բարեկամ երկրների աջակցությամբ։ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Նիդերլանդներն իր խորհրդարանական ժողովրդավարության դարավոր փորձով եւս կարող է այս ժամանակահատվածում օգտակար լինել Հայաստանին՝ առավել արդյունավետ դարձնելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գործընթացը։
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը պետությունների հարաբերություններում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ—ԵՄ հարաբերություններին եւ համագործակցությանը, այդ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին եւ առաջիկա ծրագրերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Դիտումներ: 292 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024