ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 18 » Անհանգիստ վիճակը պահպանվում է /Թուրքիայում ձերբակալվածների թիվը մոտենում է 10 հազարի/
15:06
Անհանգիստ վիճակը պահպանվում է /Թուրքիայում ձերբակալվածների թիվը մոտենում է 10 հազարի/

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո 9322 մարդու նկատմամբ դատական քննություն է անցկացվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալ, օդուժի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը հերքել է հեղաշրջման փորձի կազմակերպման հետ իր կապը, սակայն դատարանը նրա եւ եւս 25 գեներալի նկատմամբ կալանման որոշում է ընդունել։
«Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքը։ Գործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 եւ ազգային անվտանգության ծառայության 100—ից ավելի աշխատակիցներ։ 
Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱՄՆ—ում վտարանդի չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար, որին պաշտոնական Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իշխանությունների կոչով իրենց կողմնակիցները շարունակում են հավաքվել փողոցներում ու հրապարակներում։
«Ժողովրդավարական հերթապահություն» իրականացնող եւ բավական ագրեսիվ տրամադրված քաղաքացիները Չորում քաղաքում բեմադրել են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահապատիժը։ Հեղաշրջման փորձը դատապարտող կոչերով հանդես եկող քաղաքացիները հրապարակում կախաղան են բարձրացրել թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջումը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենի խրտվիլակը։
Էրդողանը հայտարարել է, որ երկրում մահապատժի վերականգնման մասին հարցով կպահանջվի խորհրդարանի որոշումը։ «Պատգամավորները պետք է հավաքվեն եւ քննարկեն դա։ Ես, որպես նախագահ, հավանության կարժանացնեմ ցանկացած որոշում, որը կընդունվի խորհրդարանի կողմից»,–հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաեւ նշել է, որ թուրք ժողովուրդը մահապատիժ է պահանջում նրանց համար, ովքեր ներգրավվել են երկրում հեղաշրջման փորձի մեջ։ «Մարդիկ գտնում են, որ ահաբեկիչները պետք է սպանվեն… Ինչու ես պետք է պահեմ եւ կերակրեմ նրանց բանտերում հետագա տարիներին, ահա, ինչ է ասում ժողովուրդը»,–մեկնաբանել է Էրդողանը։
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ Ֆաթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցով, որին թուրքական իշխանությունները համարում են մասնակից ռազմական հեղաշրջման փորձին։ «Մենք ԱՄՆ չորս փաթեթ փաստաթղթեր ենք ուղարկել Գյուլենին արտահանձնելու համար։ Մենք նրանց ավելի շատ ապացույցներ կներկայացնենք, քան իրենք ցանկանում են»,–ընդգծել է նա։
ԱՄՆ—ի պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել է, որ Գյուլենին արտահանձնելու համար Անկարան պետք է նրա մեղավորության ապացույցներ ներկայացնի։ ԱՄՆ—ի պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները իր հերթին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլենը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ—ում, եւ որին Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, չի զբաղվում հակաիրավական գործունեությամբ։
«Ամերիկյան աշխատակազմի տեսակետից՝ Գյուլենը գործում է օրենքին համապատասխան»,–ասել է Թոները։ Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները գտնում են, որ Գյուլենը խաղաղ ապրում է Փենսիլվանիայի նահանգի իր առանձնատանը։ Թոները նաեւ համոզմունք է հայտնել այն բանում, որ Թուրքիայում վերջին իրադարձությունների լույսի ներքո Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցությունը չի տուժի։ «Մենք դրանում անհանգստացած չենք»,–ընդգծել է ամերիկացի դիվանագետը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շտապ մեկնել է Վաշինգտոն։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ—ները, Չավուշօղլուի ԱՄՆ մեկնելու պատճառներից մեկը կդառնան Գյուլենին Միացյալ Նահանգներից Թուրքիա արտահանձնելու բանակցությունները։
Ի դեպ, Միացյալ Նահանգների իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից այն բարդ իրադրության պատճառով, որն առաջացել է վերջերս կատարված զինվորական հեղաշրջման փորձի հետեւանքով։ «Պետդեպարտամենտն ԱՄՆ—ի քաղաքացիներին նախազգուշացնում Է ամբողջ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի ուժեղացման եւ հանրապետության հարավ — արեւելք ուղեւորություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին»,–նշել է Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունը։
Երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ ողջունել կայունության հաստատումը «բարեկամ երկրում»։ «Թուրքիայում խաղաղությունն ու կայունությունը կբարելավեն ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը»,–ասել է Ռոհանին՝ ավելացնելով, որ Իրանը կանգնել է եւ կկանգնի թուրք ժողովրդի կառավարության կողքին։ Ըստ Իրանի նախագահի՝ հեղաշրջման փորձը լավ թեստ էր ներքին եւ արտաքին թշնամիներին ու բարեկամներին բացահայտելու համար։
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը, պարզաբանելով այն, թե ինչու էր ռազմական խռովության ժամանակ ինքը ժողովրդին դիմել բջջային «Facetime» հավելվածի միջոցով, հայտարարել է. «Ես ցանկացա հրավիրել հեռուստատեսություններին, ԶԼՄ—ներին, որպեսզի դիմեմ ժողովրդին էկրաններից, սակայն մարդիկ տանը հնարավորություն չունեին դիտել ազգային հեռուստաընկերությունների հեռարձակումները։ Մեզ մնում էր միայն կիրառել «պլան Բ» տարբերակը։ Մենք օգտագործեցինք սմարթֆոնների հավելվածները եւ մի շարք մասնավոր հեռուստաընկերություններ»։
Էրդողանը այդ խռովության ժամանակ ընտանիքի հետ իր հանգիստն է անցկացրել Մարմարիսում։ Նրա խոսքով, եթե ինքը 10—15 րոպե ավելի մնար այդ քաղաքում, ապա նրան կամ կսպանեին, կամ գերի կվերցնեին։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024