ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 17:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 16 » Անհրաժեշտ են գործնական եւ իրատեսական քայլեր /Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը/
11:19
Անհրաժեշտ են գործնական եւ իրատեսական քայլեր /Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը/

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիեւում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37—րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների եւ գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
ՍԾՏՀԿ նախարարական կիեւյան խորհրդին Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը։
Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ արտգործնախարարը.
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել ուկրաինական նախագահությանը նախարարական խորհրդի նիստը հյուրընկալելու համար։
Հայաստանը, հանձնառու լինելով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին, վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է համատեղ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից ու բուն էությունից։ Անկասկած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արդյունավետության բարձրացումը կախված է անդամ պետությունների՝ այս ոգով գործելու հանձնառությունից։
Նույն մոտեցումները պետք է լինեն ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացի առանցքում, ինչը սակայն չի նշանակում կազմակերպության էության վերափոխում։ Մեր համոզմամբ՝ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ—ին անհրաժեշտ են գործնական եւ իրատեսական քայլեր։ Մենք հավատացած ենք, որ կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների եւ բանաձեւերի անվերապահ իրականացման միջոցով։ Հետեւաբար, նախագահության ընթացքում մենք կկենտրոնանանք հանձնառությունների կատարման եւ կազմակերպության գործունեության բովանդակության վրա։
Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլեւ կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա եւ հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությունը՝ որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպություն։
Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս կազմակերպությունում իր նախագահությանը եւ որպես նախագահող երկիր հաջորդ վեց ամիսների ընթացքում կղեկավարի կազմակերպությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը եւ առկա մեխանիզմների միջոցով նպատակասլաց առաջ մղելով նախագծային օրակարգը։
Հայաստանը զգալի ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում եւ, լինելով ծրագրային ապահովման մշակման հանգույց, որպես նախագահող երկիր եւ ՍԾՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբի համակարգող, իր ջանքերը կուղղորդի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության բնագավառներում նպատակաուղղված համագործակցության առաջ մղմանը։
Օրեր առաջ Հայաստանը ստանձնեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախագահությունը, որը միավորում է 84 պետությունների, այդ թվում եւ ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների, եւ հաջորդ տարի հոկտեմբերին պատիվ կունենա Երեւանում հյուրընկալել այս կազմակերպության գագաթնաժողովը։ Մենք մտադիր ենք գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել ֆրանկոֆոն տարածքի գործարար ֆորում եւ կցանկանայինք ՍԾՏՀԿ գործարար շրջանակների ուշադրությունը հրավիրել այս միջոցառմանը։ «Թվային Ֆրանկոֆոնիան» կլինի երեւանյան գալիք գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը։
Կցանկանայի նաեւ նշել, որ 2019 թվականին Հայաստանը կհյուրընկալի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։
Նոյեմբերի 24—ին Հայաստանը Եվրոպական միության հետ կնքեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Լինելով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ՝ Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները նաեւ ինտեգրացիոն այլ ձեւաչափերի հետ։ Հուսով ենք, որ այսպիսի իրատեսական եւ նպատակաուղղված երկխոսությունը կդառնա տնտեսական համագործակցության շարժիչ ուժը եւ թույլ կտա լիովին օգտագործել ինտեգրացիոն ձեւաչափերի ընձեռած հնարավորությունները, այդ թվում եւ ՍԾՏՀԿ տարածքում։
Մենք համոզված ենք, որ ՍԾՏՀԿ—կապակցված մարմինների, դիտորդների եւ ոլորտային երկխոսության գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցությունը շատ կարեւոր է։
Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը՝ բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու կազմակերպությունից առանձին ինչ—որ գործողություններում, հակասում են կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին եւ ընթացակարգային կանոններին եւ բացասաբար են ազդում կազմակերպության հեղինակության վրա։ Խորհրդարանական վեհաժողովը պետք է աջակցի կազմակերպության հիմնական նպատակների իրականացմանը, այլ ոչ թե ներքաշվի զուգահեռ գործընթացներում՝ ՍԾՏՀԿ գործունեությունից անկախ։
Ես արդեն ընդգծեցի, որ նրանք, ովքեր շահագործում են այս հարթակը՝ տնտեսական համագործակցության հաշվին իրենց նեղ քաղաքական շահերն առաջ մղելու համար, ոչ միայն հակասում են կազմակերպության էությանը եւ նպատակներին, այլեւ խոչընդոտում ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական համընդգրկուն համագործակցությանը։ Սա լիովին վերաբերում է Ադրբեջանին, որը կրկին չարաշահում է նախարարական այս խորհուրդն իր անհիմն մեղադրանքները բաձրաձայնելու համար, ինչն անհարգալից է խորհրդի նպատակների հանդեպ, որոնք բացարձակապես կապ չունեն հակամարտությունների կարգավորման հետ։ Մենք դժվար թե կարողանանք ձեռքբերում ակնկալել մեր համագործակցությունից ՍԾՏՀԿ շրջանակներում, եթե այս հարթակը շարունակում է շահագործվել քարոզչության նպատակներով։
Դեկտեմբերի 7—ին ԵԱՀԿ նախարարական խորհրդի իմ ելույթում ես մանրամասն անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգծելով այն պատճառները, որոնք բացահայտորեն ի ցույց են դնում Ադրբեջանի անզիջում եւ առավելապաշտական դիրքորոշումը, նրա՝ միջնորդ երկրների, Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մերժումը, ինչը խոչընդոտում է հակամարտության հանգուցալուծմանը եւ սպառնում տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը եւ տնտեսական համընդգրկուն համագործակցությանը։
Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային համակողմանի փոխգործակցությունը հանդիսանում է տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական փոխկապվածութան հիմնական նախապայման։
Իր նախագահության ընթացքում Հայաստանը կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են մեր նպատակներին հասնելուն։ Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը լիովին հավատարիմ է այդ վեհ նպատակին»։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 278 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024