ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 23 » Անկախ Հայաստանի լավագույն օլիմպիական ցուցանիշը /Մեր երկիրն ունի մեկ օլիմպիական չեմպիոն եւ երեք փոխչեմպիոն/
10:26
Անկախ Հայաստանի լավագույն օլիմպիական ցուցանիշը /Մեր երկիրն ունի մեկ օլիմպիական չեմպիոն եւ երեք փոխչեմպիոն/

Երեկ գիշերը Հայաստանի օլիմպիական հավաքականի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին մեծ ցնծությամբ։
Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 21—ին ավարտված 31—րդ ամառային օլիմպիական խաղերը վստահաբար կարելի է պնդել, որ լավագույնը դարձան անկախ Հայաստանի պատմության մեջ։ Մեր մարզիկները Ռիոյից վերադարձան 4 մեդալով՝ մեկ ոսկի եւ երեք արծաթ, իսկ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 42—րդ տեղը 207 երկրների թվում։ Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցած 207 երկրներից մեդալներ նվաճեցին միայն 87—ը. մեր երկրին բոլոր մեդալները պարգեւեցին ըմբիշներն ու ծանրորդները։ Ավելին, հունահռոմեական ըմբշամարտի գծով Հայաստանը դարձավ աշխարհի 3—րդ պետությունը, իսկ ծանրամարտում՝ 10—րդը։ 1996թ. Հայաստանը նվաճել էր մեկական ոսկի եւ արծաթ, 2000թ.՝ 1 բրոնզ, 2004թ.՝ ոչ մի մեդալ, 2008թ.՝ 6 բրոնզ, 2012թ.՝ 1 արծաթ եւ 2 բրոնզ, հետեւաբար՝ 2016թ. արդյունքը լավագույնն էր այս շարքում։
Օգոստոսի 16—ին փայլեց երիտասարդ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ նվաճելով մեր հավաքականի առաջին պարգեւը։ Պոկում վարժության ժամանակ Ս. Մարտիրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետեւ գլխավերեւում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 195 կգ։ Հրում վարժությունը Ս. Մարտիրոսյանը սկսեց 225 կգ—ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, նա չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր։ Խաղերի չեմպիոն դարձավ Ուզբեկստանը ներկայացնող Ռուսլան Նուրուդինովը, ով երկամարտում գրանցեց 431 կգ արդյունք։
Հայաստանի հավաքականին երկրորդ արծաթե մեդալը պարգեւեց հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը։ Եզրափակիչում Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկին էր։ Գեղեցիկ եւ համառ պայքարն ավարտվեց 1։1 հաշվով, եւ քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Դ. Ստեֆանեկին։ Հայ մարզիկն ուներ բոլոր հնարավորություններն օլիմպիական չեմպիոն դառնալու, սակայն մրցավարության կոպիտ եւ կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Մ. Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից։ Մրցավարների խայտառակ որոշմամբ օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին։ Մինչ եզրափակիչ հասնելը՝ առաջին գոտեմարտում, Մ. Հարությունյանը գերազանցել էր եգիպտացի Սալեհ Կահքին 9։0 հաշվով։ Երկրորդ գոտեմարտում Հարությունյանը 2։1 հաշվով հաղթել էր կորեացի Ռյու Հանսույին եւ շարունակել պայքարը կիսաեզրափակիչում, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին։
Հայաստանի հավաքականի տրիումֆը տեղի ունեցավ օգոստոսի 17—ին, երբ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը մեր երկրին պարգեւեց ոսկե մեդալ՝ եզրափակիչում 3։0 հաշվով հաղթելով կուբացի Լուգո Կաբրերային։ Աշխարհի գործող չեմպիոն Ա. Ալեքսանյանի առաջին մրցակիցն իտալացի Դայիգորո Տիմոնչինին էր, ում հայ ըմբիշը հաղթել էր 5։2 հաշվով։ Երկրորդ գոտեմարտում Ա. Ալեքսանյանն առանց մեծ դժվարության՝ 8։0 հաշվով, գերազանցել էր ռումինացի Ալին Չիուրարիուին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հաղթելով թուրք մարզիկին բացարձակ առավելությամբ՝ 9։0, Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ։ 1996թ. հետո առաջին անգամ օլիմպիական խաղերում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, իսկ անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոնն իր հաղթանակը նվիրեց ապրիլյան քառօրյա պատերազմի մեր հերոսներին։
Երրորդ արծաթե մեդալը նույն օգոստոսի 17—ին մեր հավաքականին նվիրեց ծանրամարտիկ (105 կգ) Գոռ Մինասյանը։ Պոկում վարժությունում նա նախ բարձրացրեց 200 կգ, այնուհետեւ՝ 207 կգ եւ վերջին մոտեցմամբ՝ 210 կգ։ Հրում վարժությունում Գ. Մինասյանը գլխավերեւում պահեց 236 կգ, հետո չբարձրացրեց 241 կգ, սակայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց այդ նույն 241 կգ։ Երկամարտի 451 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Մեկ այլ ծանրամարտիկ՝ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ արդյունքով 4—րդն էր։
Ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն շատ մոտ էր օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն բավարարվեց միայն 5—րդ տեղով։ Դրամատիկ իրադարձություն տեղի ունեցավ ծանրամարտի (77 կգ) Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի հետ, ով վնասվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։
Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց ԱՄՆ հավաքականը՝ 121 մեդալով, այդ թվում՝ 46 ոսկի, 37 արծաթ եւ 38 բրոնզ։ Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 67 մեդալով. 27 ոսկի, 23 արծաթ եւ 17 բրոնզ։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Չինաստանի հավաքականը՝ 70 մեդալներով, որոնց թվում՝ 26 ոսկի, 18 արծաթ եւ 26 բրոնզ։ Չորրորդ տեղում Ռուսաստանն է՝ 56 մեդալով. 19 ոսկի, 18 արծաթ եւ 19 բրոնզ։ Եզրափակում է հնգյակը Գերմանիայի հավաքականը՝ 42 մեդալներով. 17 ոսկի, 10 արծաթ ու 15 բրոնզ։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Դիտումներ: 17 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017