ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 2 » Անկեղծ բարեկամություն եւ փոխադարձ վստահություն /Նախագահն ընդունել է Եգիպտոսի ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարարին/
14:48
Անկեղծ բարեկամություն եւ փոխադարձ վստահություն /Նախագահն ընդունել է Եգիպտոսի ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարարին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ—եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին մեր երկրում եւ նշելով, որ հայ եւ եգիպտացի ժողովուրդների միջեւ պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ այդ հարաբերություններին մշտապես բնորոշ են եղել անկեղծ բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը, որոնց վրա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կառուցվել են սերտ միջպետական հարաբերություններ։
Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի հետ ունեցած վերջին հանդիպումը եւ նախարար Սահար Նասրին խնդրել իր ողջույնները փոխանցել նախագահին։
Նախարար Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոսը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները եւ ներդրումային ոլորտում համագործակցությունը՝ կարեւորելով նաեւ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավումն այդ գործընթացում։
Նախարարն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել աշխատանքային ծրագիր, որի համաձայն կկենսագործվեն ձեռքբերված պայմանավորվածությունները։ Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոս վերադառնալուն պես համապատասխան զեկույց կպատրաստի, որը կներկայացնի երկրի նախագահին եւ կառավարությանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024