ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 13 » Անկեղծ, նվիրված, հայրենապաշտ /Հարգեցին պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը/
10:01
Անկեղծ, նվիրված, հայրենապաշտ /Հարգեցին պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը/

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեկ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին։ 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ֆեյսբուքյան էջում շնորահավորել է Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը։
«Շատերի համար իրենց կյանքի երջանիկ օրերից մեկն էլ այն էր, երբ առիթ են ունեցել ծանոթանալու Անդրանիկ Մարգարյանի հետ, եւ ապա՝ տխուր օրերից մեկն էլ այն էր, երբ լսել են նրա մահվան լուրը։
Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի եւ մտքի անվրեպ թելադրանքով։
Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։
Այդպիսին էր եւ այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ՝ անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ։
Շնորհավոր ծննդյանդ տոնը, երջանկահիշատակ ՄԱՐԴ»,–գրել է ԱԺ նախագահը։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացառիկ պետական ու ազգային նկարագիր ունեցող գործիչ էր։
«Մարդ, որն ամբողջության մեջ գիտակցում էր հայոց պետականության կարեւորությունը, բացառիկությունը, ամբողջության մեջ գիտակցում էր պետական գործչի պատասխանատվությունը եւ ծառայությունը սեփական ազգին, սեփական պետականությանը»,–երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը շատ լավ գիտակցում էր, որ գրեթե բոլոր դժվարությունները ժամանակավոր են. «Մնայունը ազգն ու պետությունն է, ես էլ, որպես պարոն Մարգարյանի աշակերտ եւ ոչ միայն ես, շատերս սերտել ենք, իհարկե, սխալներ անում ենք, բայց յուրաքանչյուր սխալից հետո եւս մեկ անգամ հիշում ենք նրան, նրա խորհուրդները, նրա խրատները, նրա հորդորները, որը նա ծնողաբար էր անում, եւ փորձում ենք առաջ գնալ»։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ այն, ինչ Անդրանիկ Մարգարյանն իրենց սովորեցրել է, դա մեկն է՝ երբեք պետական պաշտոնյան չպետք է կտրվի մայր հողից, չպետք է կտրվի իր ժողովրդից։
«Նա գործի մարդ էր, բայց գործի հետ մեկտեղ՝ նա նաեւ ազգային գաղափարախոս էր, մարդ, որը երիտասարդ ու պատանի տարիքից իր կյանքը նվիրաբերել էր անկախության գաղափարին եւ այն երջանիկներից էր, որ դեռեւս դպրոցական տարիքում պայքարելով անկախ Հայաստանի ստեղծման, վերստեղծման համար՝ հնարավորություն եւ պատիվ ունեցավ ծառայել իր ազգին, իր պետությանը՝ ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում»,–ընդգծեց Է. Շարմազանովը։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ փոքրուց է շատ բաներ սովորել իր հայրիկից՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից։
«Փոքրուց ես, ներկա լինելով իր գործունեությանը, տեսնելով, մաշկի վրա զգալով այդ ամեն ինչը, շատ բան եմ սովորել եւ փորձում եմ այդ ամեն ինչը փոխանցել իմ երեխաներին»,—լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը։
Նա նշեց, որ փորձում է ապրել իր հորից սովորած սկզբունքներով. «Ամենակարեւորն ինձ համար այն է, որ մինչեւ վերջ ապրեմ այդ սկզբունքներով՝ հանուն մեր երկրի, մեր ազգի, մեր պետության»։
Երեւանի քաղաքապետը նշեց՝ իր համար հպարտություն է, որ հոր ծննդյան օրը համընկավ իր երդմնակալության հետ։
«Ես այդտեղ խորհուրդ եմ տեսնում՝ կրկնակի, եռակի, քառակի պարտավորություն է, որ հանուն մեր Երեւանի, մեր վաղվա օրվա համար մենք մեր թիմով պատրաստ ենք օր ու գիշեր աշխատել, որ մեկ օր առաջ փոփոխություններ լինեն»,–ասաց Տարոն Մարգարյանը։
Պանթեոնում էին նաեւ Անդրանիկ Մարգարյանի դասընկերները, ովքեր նշեցին, որ թեեւ դպրոցն ավարտելուց հետո շատ տարիներ են անցել, բայց իրենք երբեք չեն մոռանա իրենց սիրելի դասընկերոջը, ով միշտ փայլել է իր համեստությամբ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024