ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 09:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 3 » Անպատասխանատու կեցվածքից են ճանաչում /Հարեւան երկրի քայլերին միշտ համապատասխան գնահատականներ կտրվեն/
11:12
Անպատասխանատու կեցվածքից են ճանաչում /Հարեւան երկրի քայլերին միշտ համապատասխան գնահատականներ կտրվեն/

Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված հերթական ճեպազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կարեւոր արտաքին քաղաքական միջոցառում ունենք. հուլիսի 11—12—ը նախատեսված է վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցելությունը Բրյուսել։
Այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձեւի եւ ՀՀ—ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձեւի նախագծերը, որոնք մայիսին հավանության էին արժանացել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Խոսնակը տեղեկացրել է նաեւ, որ գործարկվել է ԱԳՆ նոր կայքը, այն բավականին դինամիկ է, համապատասխանում է ներկայացվող ամենախիստ պահանջներին։
Պատասխանելով լրագրողի՝ ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված հարցին, նա նշել է, որ ըստ ունեցած տեղեկատվության՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում ամերիկյան լիցենզիայով, եւ դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար։
Առաջիկայում Բրյուսելում ՆԱՏՕ—ի գագաթնաժողովում Հայաստանն ինչ—որ ձեւաչափով մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։ Այս հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակը ասել է, որ Հայաստանն ընդհանրապես ՆԱՏՕ—ի բուն գագաթնաժողովին չի մասնակցում։ «ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում այդ օրերին նաեւ անցկացվում են նախկինում «ISAF»—ի՝ Աֆղանստանում խաղաղության առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների գագաթնաժողով, հիմա դա կոչվում է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողով։ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու այդ ձեւաչափով՝ որպես Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկիր։ Պետք է ասեմ, որ Հայաստանը ՆԱՏՕ—ի հիմնադիր բազմաթիվ անդամ երկրներից ավելի մեծ ներկայություն ունի Աֆղանստանում այս առումով։ Այդ պատճառով էլ մենք հրավիրվում ենք մասնակցելու այս գագաթնաժողովին։ Վարչապետի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ կամ Հայաստանի մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ այդ միջոցառմանը հավելյալ կտեղեկացվի»,–ասել է նա։
Թուրքիայում արտահերթ ընտրություններից հետո հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժ հնարավո՞ր է։
Տիգրան Բալայանը չի կարծում, որ ներկա քաղաքական իրավիճակում եւ Թուրքիայում նախընտրական հռետորաբանությունից հետո կարելի է որեւիցե զարգացում ակնկալել հայ—թուրքական հարաբերություններում։
Անդրադառնալով Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ Տ. Բալայանը ասել է. «Նախիջեւանի հետ կապված՝ գիտեք, որ մեր պաշտպանության նախարարությունը բավական օպերատիվ տեղեկացնում է զարգացումների վերաբերյալ։ Հավելյալ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել։ Քաղաքական առումով, իհարկե, նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է ելնելով անպատասխանատվության սկզբունքից՝ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով, եւ մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների առջեւ, այնպես էլ՝ մեր մյուս գործընկեր երկրների եւ կազմակերպությունների առջեւ։
Կարծում ենք՝ այստեղ հենց համանախագահները լուրջ անելիք ունեն, որովհետեւ չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների հանդեպ»։
Իսկ Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի գործողությունները քննարկվե՞լ են Հայաստանի գործընկեր կառույցների, մասնավորապես, ՀԱՊԿ–ի հետ, եւ պետք չէ՞ այդ տարածքում գոնե տեղակայվեն ՀԱՊԿ միավորված զորամիավորումներ։ Այս հարցին ի պատասխան Բալայանը նշել է. «Չեմ կարծում, որ Հայաստանի զինված ուժերն աջակցության կարիք ունեն՝ նախիջեւանյան հատվածում լիակատար վերահսկողություն հաստատելու։ Այսինքն՝ հաստատված է այդ վերահսկողությունը՝ այն պահպանելու հարցում։ Մենք կարիք չունենք այլ երկրի զորամիավորում տեղակայելու այդ հատվածում, որպեսզի նրանք զգան, որ դա նաեւ վտանգ է իրենց համար։ Մեր սահմանների պաշտպանության հանձնառությունը դրված է Հայաստանի զինված ուժերի վրա, եւ, ինչպես ցույց տվեցին վերջին երկու օրերի զարգացումները, մենք վստահությամբ եւ բավական արդյունավետորեն դա իրականացնում ենք»։
Ադրբեջանը պարբերաբար խոշոր զորավարժություններ է անցկացնում, այդ մասին չի տեղեկացնում կողմերին, ինչը պարտավոր էր անել։ Խոսնակը դա մտահոգիչ է համարում, «որովհետեւ Ադրբեջանն արդեն բնավորության գիծ է դարձրել անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ՝ առանց նույնիսկ տեղեկացնելու այդ մասին համապատասխան համակարգով՝ ԵԱՀԿ փակ համակարգով։ Սա, կարծում եմ, մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլեւ այն բոլոր գործընկերներին, որոնք հանձնառու են եւ ստանձնել են համապատասխան պարտավորություն այդ նույն համաձայնագրով, այդ նույն համաձայնություններով»։
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ գրեթե բոլոր այն կառույցները, որոնք շփվում են Ադրբեջանի հետ՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, խոսքի ազատության եւ այլ հարցերում, առանձնացնում են այդ երկրի անպատասխանատու կեցվածքը. «Այսինքն՝ դա Ադրբեջանի միջազգային հարաբերություններում անպատասխանատու խաղացող լինելու հերթական վկայությունն է։ Ամեն դեպքում, սա չի նշանակում, որ մենք դադարելու ենք այդ մասին բարձրաձայնել։ Այդ ամեն ինչն արվելու է եւ շարունակվելու է ավելի մեծ թափով»։
Նախօրեին ռուսաստանցի մի քանի փորձագետներ են այցելել ադրբեջանական դիրքեր ու ադրբեջանամետ հայտարարություններ են արել։
Տիգրան Բալայանը չի զարմանում, որ Ադրբեջանի հաշվին շփման գիծ հասնողները պետք է այլ հայտարարություն անեին։ «Պարզ է, որ այդ ամեն ինչը թատերական բեմականացված ներկայացում էր, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին։ Ես միգուցե չեմ կարող ասել, վստահությամբ պնդել, բայց այդ նույն հայտարարությունները եւ ձեւակերպումները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցները երեկ այդպես ոգեւորությամբ տարածում էին, գրվել են երեւի մի այլ տեղ եւ ընդամենը տրվել են այդ, այսպես կոչված, փորձագետներին հնչեցնելու։ Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ Հայաստանի հետ հարաբերությունների, թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հայտնի է։ Պարբերաբար վերահաստատվում է ե՛ւ բարձր մակարդակով, ե՛ւ բարձրագույն մակարդակով, ե՛ւ մեր այլ գործընկերների, այդ թվում՝ խորհրդարանական մեր գործընկերների մակարդակով։ Ամեն դեպքում, այն արդյունքը, որն ավելի շատ հետեւանք դարձավ ադրբեջանցիների համար, որ փորձում էին շոու սարքել, կարծում եմ՝ շատ լավ տապալվեց դա։ Պարզ է, որ իրենք այլ բնույթի հայտարարություններ չէին կարող անել»,–ասել է նա։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 313 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024