ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 05:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 26 » Անվտանգության ավելի բարձր մակարդակ /Անօդաչու թռչող սարքերի դեմ արդեն արդյունավետ հակամիջոց ունենք/
11:43
Անվտանգության ավելի բարձր մակարդակ /Անօդաչու թռչող սարքերի դեմ արդեն արդյունավետ հակամիջոց ունենք/

«Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սեպտեմբերի 21—ին կայացած ռազմական շքերթն ամենահզոր զորահանդեսն է եղել ոչ միայն ցուցադրված զինատեսակների, այլեւ իրենց հզորության տեսանկյունից։ Վերջին 6—7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենալավ հակաօդային պաշտպանությունը, ինչը անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զարգացմանն ուղղված ծախսերը։ «Ապրիլյան գործողությունները դա ցույց տվեցին։ Մեր հակաօդային պաշտպանությունը հզոր է, քանի որ մենք 1992 թվականից Ռուսաստանի հետ համատեղ այդ համակարգն իրականացնում ենք»,–հավելել է նա։
Վ. Հարությունյանի խոսքով, զորահանդեսում ցուցադրվեց նոր համակագ, որը C—300—ից մի մակարդակ ցածր է, բայց էֆեկտիվ է զորքերի հակաօդային պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Դա «Բուկ» զենիթա—հրթիռային համալիրն է։
Խոսելով ռադիոհետախուզության ու ռադիոէլեկտրոնային պայքարի բազմաֆունկցիոնալ «Ինֆաունա» համալիրի մասին, նա ասել է, որ սա պատերազմը բերում է նոր որակի եւ ապահովում է հայկական զորքերի անվտանգությունը, հանգեցնում է նրան, որ Ադրբեջանի բանակի ղեկավարման համակարգը կորցնում է իր մարտունակությունը։
«Այս համակարգն ունի այդպիսի հնարավորություններ՝ խափանելու նրանց ղեկավարման համակարգի գործողությունները։ Բացի դրանից, շատ էֆեկտիվ միջոց է անօդաչու թռչող սարքերի դեմ»,– ասել է նախկին նախարարը։
Պատասխանելով հարցին, թե ՌԴ—ն խոսում է այն մասին, որ պետք է պահպանվի հավասարակշռություն, այդ դեպքում ինչո՞ւ է միայն Հայաստանին տրամադրել շատ կարեւոր զինատեսակներ, Վ. Հարությունյանն ասել է. «Սա Հայաստանի ճիշտ արտաքին քաղաքականության արդյունքն է, հայ—ռուսական դաշնակցային հարաբերությունների ապացույցն է։ «Իսկանդեր» որեւէ այլ պետության չի վաճառվում»։ Ըստ Վ. Հարությունյանի, այս զենքը նաեւ զսպում է Ադրբեջանին իր անխելք քայլերին դիմելուց։
«Դու պետք է ունենաս միջոցներ, որոնք կստիպեն քո հակառակորդին հասկանալ, որ եթե դիմի քայլերի, կստանա երաշխավորված պատասխան, ինչը կբերի իր ոչնչացմանը՝ տնտեսական եւ ռազմական։ Եթե քո թիկունքին չկա ուժ, չես կարող բանակցել եւ հասնել որեւէ նպատակի։ Սա աջակցում է նաեւ Ղարաբաղի հարցի լուծմանը, աջակցում է, որպեսզի կանխվի լայնածավալ պատերազմը։ Բնականաբար, Ադրբեջանը փորձելու է հակամիջոց գտնել։ Հայաստանն այն կօգտագործի միայն լայնածավալ պատերազմի ժամանակ»,–ասել է նա։
Հարցին՝ որքանո՞վ եք վստահ, որ ՌԴ—ն Ադրբեջանին չի տվել դրանից պաշտպանվելու համակարգեր, Վ. Հարությունյանը պատասխանել է. «Վստահ եղեք։ Պետք է հասկանալ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում։ Ռուսաստանի շահերից է բխում, որ այստեղ պատերազմ չլինի, որովհետեւ եթե պատերազմ է լինում տարածաշրջանում, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը, ուժեղացնում են իրենց ազդեցությունները Թուրքիան եւ այլ պետություններ»։
Միաժամանակ Վ. Հարությունյանը նշել է, որ զորահանդեսին ամեն ինչ չի ցուցադրվել, ինչ ունի Հայաստանը. «Մենք ունենք ավելի շատ ու էֆեկտիվ զենք, բայց կա պետական եւ ռազմական գաղտնիք հասկացողությունը»։
Նա նաեւ նշել է, որ ապրիլից հետո գերտերություններն արդեն հաշվի կառնեն, որ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, դա կմտցնի փոփոխություններ իրենց դիրքերում ղարաբաղյան հակամարտության հարցի վերաբերյալ։
Հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու առաջարկ ստացե՞լ է կամ եթե ստանա՝ կընդունի՞, թե՞ ոչ, Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է. «Իմ որոշումը չէ, ինչ որ լինի, կլինի»։
Հարցին, թե՝ ինչ—որ բան կտա՞ Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանից լինելը՝ նա պատասխանել է. «Այո, կտա։ Այստեղ պետք է հստակ հասկանալ՝ ինչ կտա, բայց մյուս կողմից էլ պետք է մտածել, որ քարտուղարը գործում է ըստ կանոնադրության՝ պայմանագրերի շրջանակում։ Կարող է դրանց շրջանակում ավելի արդյունավետ դարձնել կազմակերպությունը, Հայաստանի տեսանկյունից լուծել այն խնդիրները, որոնք կապահովեն մեր անվտանգությունը։ Այդ պաշտոնը այդ հնարավորությունը տալիս է»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 383 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024