ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 22.08.2017, 01:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [14]
Պաշտոնական [331]
Մշակույթ [13]
Հասարակություն [619]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [66]
Զանազան [125]
Քաղաքականություն [481]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 8 » Անվտանգության ինքնագնահատում
14:06
Անվտանգության ինքնագնահատում

ԵՄ փորձագետները հրապարակել են «Հայկական ԱԷԿ—ի «սթրես—թեստի» հաշվետվությունը

Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է։ 2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ—ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ—ն դարձավ աշխարհում առաջատարը՝ իր պետություններում ԱԷԿ—ների ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ սթրես—թեստերի իրականացման ուղությամբ։
2015 թվականի օգոստոսին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանը ներկայացրեց «Հայկական ԱԷԿ—ի «սթրես—թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը»։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից, փորձագիտական գնահատումը կատարվեց հունիսի 21—ից 22—ը Հայաստանում։ 10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ։
Փորձագիտական գնահատման մանրամասներին կարող եք ծանոթանալ Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կայքէջում։
2011թ. հունիսի 23—ին Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը եւ Ուկրաինան Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորականության սկզբունքով ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես—թեստեր նախաձեռնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի եւ Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի միջեւ 2011 թվականի մայիսի 24—ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը։
Այդ ժամանակ Հայաստանը դեռեւս պատրաստ չէր անմիջական մասնակցություն ունենալ ԵՄ միջուկային սթրես–թեստթերին, ինչպես դա արեցին Ուկրաինան կամ Շվեյցարիան։ 
Այնուամենայնիվ, Եվրոպական հանձնաժողովի «Միջուկային անվտանգության համագործակության գործիքի» շրջանակներում ֆինանսավորվող երկու ծրագրերի իրականացման շնորհիվ Մեծամորի ԱԷԿ—ն ու ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն նախաձեռնեցին Հայկական ԱԷԿ—ի «սթրես—թեստի» իրականացման հետ կապված անվտանգության ինքնագնահատում՝ անկախ փորձագիտական գնահատման գործընթացի հետագա իրականացման մտադրությամբ։
Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 28 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017