ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 2 » Անվտանգության խնդիրների քննարկման կարեւոր հարթակ /ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին/
14:48
Անվտանգության խնդիրների քննարկման կարեւոր հարթակ /ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։
Նախագահը նշել է, որ Հայաստանը եւս շահագրգռված է այդ երկխոսության ակտիվացմամբ եւ մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը։
Սերժ Սարգսյանի համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Հայաստանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության առկա վիճակի եւ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հանրապետության նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման եւ երկխոսության համար՝ ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջեւ շփումներին նպաստելը՝ այդպիսով նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար։
Ըստ նախագահ Սարգսյանի՝ խորհրդարանականները պետք է հնարավորինս զգույշ լինեն այդ առաքելության իրականացման գործում եւ ջանքերը կենտրոնացնեն երկխոսության հարթակներն օգտագործելու ոչ թե փոխադարձ կշտամբանքներ բարձրաձայնելու, այլ հաշտության եզրեր գտնելու համար՝ նկատելով, որ, ցավոք, այնպես է ստացվում, որ ամենալավ հարթակներն անգամ որոշ դեպքերում օգտագործվում են այլատյացության խորացման նպատակով, ինչն անթույլատրելի է։
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ Խորհրդարանական վեհաժողովը շատ լավ հարաբերություններ եւ համագործակցություն ունի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ ԵԱՀԿ ԽՎ—ում։ Քրիստիան Վիգենինը հանրապետության նախագահին ներկայացրել է տարածաշրջան իր այցի նպատակը եւ ունեցած հանդիպումները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Հանրապետության նախագահը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 295 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024