ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.08.2018, 08:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 17 » Անվտանգություն եւ կարգավիճակ / ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը/
12:42
Անվտանգություն եւ կարգավիճակ / ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը/

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերթական ճեպազրույցն սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցելության վերլուծությունից։ Նա ուշադրություն է հրավիրել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին վարչապետի ելույթի վրա, ուր նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակել ներգրավվածությունն այդ առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով։ Այս պահին Աֆղանստանում մեր զորախմբի կազմում ծառայություն է անցնում 121 զինվորական։
Այնուհետեւ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, նշելով, որ դա ճանաչողական հանդիպում էր։ Վարչապետ Փաշինյանի ու Արդբեջանի նախագահ Ալիեւի հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ «Մեր դիրքորոշումը գիտեք. ե՛ւ վարչապետ Փաշինյանն է շատ լավ ձեւակերպել, ե՛ւ արտգործնախարար Մնացականյանը, որ կարեւորագույն հարցն Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցն է, որը մեզ առաջնորդողն է, մեր առաջնորդող սկզբունքը դրա ապահովումն է այս բանակցային գործընթացում»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի հռչակագրին, ապա ըստ Տ. Բալայանի, ՆԱՏՕ—ի վերջին գագաթնաժողովի հռչակագրում 67—րդ պարագրաֆում ամրագրված է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձեւաչափով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես ՄԱԿ—ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա. «Սա այն է, ինչ ասում ենք մենք՝ միջազգային իրավունքի հիման վրա եւ գործող ձեւաչափերում»։
Անդրադառնալով լրագրողի հարցին՝ որեւէ արձագանք կա՞ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո ճեպազրույցում հնչեցրած հայտարարությանը, թե Եվրամիության անդամ երկրները կամ փոխեն իրենց հռետորաբանությունը, կամ գործնական քայլեր անեն դրան համապատասխան, Տիգրան Բալայանը պատասխանել է. «Բացասական արձագանք մենք չենք ստացել, հակառակը՝ մենք ակնկալում ենք, որ մեր այդ սպասումները դրական ընթացք կունենան եւ մենք կունենանք նաեւ առաջարկություններ կոնկրետ ծրագրերի իրականացման առումով մեզ օժանդակելու առումով։ Դա ոչ միայն ընտրություններն են. շատ այլ հարցեր կան՝ ենթակառուցվածքային ծրագրերն են, արդյունաբերական ծրագրեր կարող են լինել։ Մենք այդ ակնկալիքը ունենք եւ չենք թաքցնում դա»։
Տիգրան Բալայանը խոսել է նաեւ Տավուշի բնակչի գերի ընկնելու մասին. «Դուք արդեն տեղյակ եք, որ մեր քաղաքացին, որը դեռ չպարզված հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում, ունի հոգեկան խնդիրներ, եւ Ձեզ կարող եմ ասել, որ հենց այդ խնդիրների պատճառով նա չի զորակոչվել եւ ծառայություն չի անցել Հայաստանի զինված ուժերում։ Դա փաստաթղթավորված եւ փաստարկված իրողություն է, որը փոխանցվել է Կարմիր խաչին։ Պաշտպանության նախարարությունն անմիջականորեն կապ է պահպանում Կարմիր խաչի հետ, եւ Կարմիր խաչի միջոցով այս պահին փորձում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Այլ ուղղություններով եւս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն հնարավորինս արագ եւ անվտանգ վերադարձնենք Հայաստան»։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018