ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 27 » Ապագան նույնքան հագեցած, որքան անցյալն է
14:40
Ապագան նույնքան հագեցած, որքան անցյալն է

«New York Times»-ի անդրադարձը Հայաստանի հարուստ պատմությանը

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Արմենիա» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանը, ներկային եւ ապագայի հեռանկարներին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», պարբերականը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 21—ին բացված «Արմենիա» խորագիրը կրող ցուցադրությանը, որում ներկայացված է 4—17—րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը։ «Կատարյալ գեղեցկություն. «Մետրոպոլիտեն» թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը։
Այնուհետեւ պարբերականն անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները։ Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից եւ նաեւ իրենց սմարթֆոններով հետեւում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում։ Երբ նա ժամանեց Երեւան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում։ Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,– գրում է պարբերականը։
Հեղինակավոր պարբերականն այնուհետեւ անդրադառնում է Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է։ «Այս տարվա գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է»,– գրում է հոդվածագիրը։
Պարբերականը հիշեցնում է, որ «Մետրոպոլիտեն» թանգարանում հայկական ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվում Գարեգին Երկրորդի ներկայությանը՝ ընդգծելով եկեղեցու կարեւոր դերը հայ ժողովրդի կյանքում։ «Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, իսկ ցուցահանդեսը հագեցած է խաչքարերով եւ սուրբ մասունքներով, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգության ինքնուրույնության մասին։ Ոչ մի թանգարան հայկական արվեստի այսքան ցուցանմուշներ չի ներկայացրել։ Բոլոր 140 նմուշները բերվել են հայկական թանգարաններից եւ եկեղեցիներից եւ շատ քիչ են տեղափոխվում»,–գրել է հոդվածագիրը։
Պարբերականը լայն անդրադարձ է կատարել ցուցադրությանը՝ ներկայացնելով նաեւ Հայաստանի պատմությունը՝ սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանի Տրդատ 3—րդ արքայի օրոք երկիրը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, վերջացրած 16—րդ դարով, երբ ի հայտ են եկել առաջին տպագիր գրքերը։

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 402 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024