ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 02:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 12 » Ապահովելով կայուն հարկային քաղաքականություն / Հարկային նոր օրենսգիրքը կոչված է ներդաշնակեցնելու գոյություն ունեցող բազում իրավական ակտերը/
15:46
Ապահովելով կայուն հարկային քաղաքականություն / Հարկային նոր օրենսգիրքը կոչված է ներդաշնակեցնելու գոյություն ունեցող բազում իրավական ակտերը/

ՀՀ հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են ոչ միայն ՀՀ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, այլեւ տնտեսավարողները՝ հնարավորություն ունենալով ներկայացնել սեփական դիտարկումները։ Արդյունքում պատրաստված փաստաթուղթը զգալի որակական առաջընթաց է ապահովելու երկրի հարկային քաղաքականության իրականացման ոլորտում։ Երեկ կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադեւոսյանը՝ ընդգծելով, որ գործարար համայնքի ներգրավումը քննարկումներին հնարավորություն տվեց զգալիորեն օպտիմալացնել փաստաթուղթը։
«Ներկայումս հարկային քաղաքականությունն ամրագրված է ու կարգավորվում է բազում օրենսդրական ակտերով եւ ՀՀ կառավարության որոշումներով։ Նոր օրենսգիրքը միասնական փաստաթուղթ է լինելու, որը ավելի հստակ է կազմակերպելու պետության ու տնտեսավարողի միջեւ իրավահարաբերությունները»,–նշեց նա։
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով, փաստաթուղթը միասնական, մեծ փաթեթով սահմանում է խաղի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն պետությունն ու հարկ վճարողը։ Ի տարբերություն բազում փաստաթղթերում ցաք ու ցրիվ եղած իրավական ակտերի ու պաշտոնական պարզաբանումների՝ մեկ ընդհանուր փաստաթուղթը հիմնված կլինի երկու հիմնարար մոտեցումների վրա։
«Առաջինը՝ կոնցեպտուալ խնդիրներն են, որոնք բարձրացվել են քննարկումների ժամանակ եւ իրենց լուծումը գտել նոր փաստաթղթում։ Դրանք վերաբերում են տոկոսադրույքներին, հարկման բազային, հարկ վճարողների շրջանակին, արտոնություններին ու դրանց սահմանմանը։ Երկրորդն առավել մասնագիտական մոտեցումներն են՝ կոչված կանխելու վարչարարական խնդիրները, պարզեցնելու հաշվառումն ու շփումը հարկատուի եւ հարկերը հավաքագրող մարմնի միջեւ»,–ընդգծեց բանախոսը։ Նա շեշտեց, որ հարկային նոր օրենսգիրքը ենթադրում է պետության եւ տնտեսավարող սուբյեկտների միջեւ իրավական հարաբերությունների համալիր բարեփոխումների իրականացում, որոնց կյանքի կոչելը պահանջում է բավականին լայնածավալ ու ծավալուն աշխատանքների իրականացում։
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբանի համոզմամբ, օրենսդրական նախաձեռնությունը խիստ կարեւոր է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար, հետեւաբար, փաստաթղթի մասին հանրային իրազեկվածության ապահովումն առաջնային խնդիր է։
«Հայաստանի անկախացումից ի վեր հարկային դաշտի կարգավորման բազում օրենսդրական ակտեր են շրջանառության մեջ մտել՝ ինչպես կառավարության որոշումների, այնպես էլ այլ նախաձեռնությունների տեսքով։ Արդյունքում երբեմն այս օրենսդրական ակտերի միջեւ էական տարբերություններ ու հակասություններ են ի հայտ գալիս, որոնք խնդիրներ էին առաջացնում տնտեսավարողների համար։ Դրանց ներդաշնակեցման անհրաժեշտությունից էր բխում Հարկային նոր օրենսգրքի մշակումը։ Նոր օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն պետք է բավարարի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացումը, այլեւ այն դարձնի առավել թափանցիկ ու կանխատեսելի՝ համապատասխանեցնելով համակարգը միջազգային չափանիշներին, ինչն, առաջին հերթին, կնպաստի բիզնեսի զարգացմանը»,–նշեց ԱՄՀ ներկայացուցիչը։
Տ. Դաբանը հիշեցրեց, որ ցանկացած իրավական ակտ, հատկապես հարկային քաղաքականության ոլորտում, ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ Սակայն, ըստ նրա, միջնաժամկետ հեռանկարում նոր հարկային օրենսգիրքը կապահովի Հայաստանում կայուն հարկային քաղաքականություն.
«Ընդհանուր առմամբ, հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները անորոշություն են առաջացնում տնտեսավարողի մոտ, ինչը բացասական է ազդում ընդհանուր տնտեսության վրա։ Կայուն օրենսդրական հենքն անհրաժեշտ պայման է նման տատանումներից խուսափելու համար։ Այն օգնում է համակարգն առավել արդար դարձնել՝ ապահովելով երկրի համար բյուջետային ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ առանց տնտեսավարողների համար խնդիրներ առաջացնելու։ ՀՀ կառավարությունը եւ քաղաքացիական հասարակությունն արժանի են գովասանքի, քանի որ հարկային օրենսգիրքը մշակվեց հանրային քննարկումների արդյունքում. նման մոտեցում քիչ երկրներում ենք տեսել»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024