ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.09.2017, 11:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » Ապօրինի շրջանառությանը հակազդելու մեխանիզմներ /Երեւանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովը/
11:39
Ապօրինի շրջանառությանը հակազդելու մեխանիզմներ /Երեւանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովը/

Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ հստակ քաղաքականության անհրաժեշտություն կա։ Երեւանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովը, որը կրում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը. իրականություն եւ հեռանկարներ» խորագիրը։
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով, որ քննարկվող թեման արդիական է հատկապես Եվրասիական տնտեսական միության ձեւավորման փուլում։ Նրա խոսքով՝ ապրանքների ազատ տեղաշարժն առանց պետական հսկողության բարդացնում է անօրինական շրջանառության դեմ պայքարը։ «Դրա համար բավականին բարդ աշխատանք է պետք իրականացնել։ Ապօրինի շրջանառության դեմ պայքարի որոշումները պետք է համապատասխան լինեն օրենքին եւ ենթադրեն պատասխանատվություն»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը։
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացը մեծ թափով զարգանում է, սակայն դրա համար խոչընդոտ է ապրանքների անօրինական շրջանառությունը, որի դեմ հարկավոր է արդյունավետ պայքար մղել։ «Մենք հույս ունենք, որ համաժողովի թեմատիկ քննարկումների ընթացքում կառաջարկվեն արդիական որոշումներ եւ մոտեցումներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել միասնական տնտեսական տարածքի շրջանակներում։ Արդեն պատրաստ է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը, որը եւս լավ հնարավորություններ կընձեռի ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարելու համար»,–ասաց Մանտուրովը։
Ապրանքների ապօրինի շրջանառությունը մեծ վնաս է հասցնում երկրների տնտեսություններին։ Մանտուրովի խոսքով՝ ապօրինի շրջանառությունը Ռուսաստանի տնտեսության մեջ կազմում է 5—30 տոկոս, ինչը հսկայական վնասներ է հասցնում։ «Որպեսզի վնասներ չլինեն, բոլոր երկրները պետք է ընդհանուր շուկայի պաշտպանները լինեն»,–նշեց նախարարը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հստակ քաղաքականության անհրաժեշտություն կա։
Համաժողովի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Դենիս Մանտուրովը ստորագրեցին համատեղ հայտարարություն արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդեցության ոլորտում համատեղ գործողությունների եւ այս ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության խորացման վերաբերյալ։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը կարեւորում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համատեղ պայքարը միության տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ։ «Գիտեք, որ մտավոր սեփականության պաշտպանության առումով կան մի քանի կառույցներ, որոնք ներգրավված են այս ոլորտի պաշտպանությունը իրականացնելու տեսանկյունից։ Իրենց կարեւոր դերն ունեն մաքսային ծառայությունները սահմանի վրա կեղծ ապրանքների ֆիլտրումը իրականացնելու տեսանկյունից։ Մտավոր սեփականության պաշտպանության տեսանկյունից կարեւոր դերակատարում ունեն ոստիկանության մարմինները»,–ընդգծեց Գարեգին Մելքոնյանը։
Փոխնախարարը հավելեց, որ Երեւանում անցկացվող համաժողովի հիմնական նպատակն է պետական համակարգի կառույցների ներգրավմամբ քննարկել այն ջանքերը, որոնք ուղղված կլինեն կեղծ ապրանքների շրջանառությանը։ «Դուք լավ գիտեք, որ մտավոր սեփականության պաշտպանությունը հիմքն է նորարարության եւ նմանատիպ գործունեության խթանման եւ պաշտպանության համար, եւ այդ տեսանկյունից շատ կարեւոր է համատեղ ջանքերի գործադրումը»,– մանրամասնեց Մելքոնյանը։
Եվրասիական տնտեսական միությունն այլ երկրների հետ տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերում ամրագրում է ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու մեխանիզմներ, լրագրողների հետ զրույցում այս ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, առեւտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան։ «Մենք արդեն ազատ առեւտրի համաձայնագիր ունենք եւ համապատասխան նորմեր ենք ամրագրել համաձայնագրի մեջ։ Ցանկանում ենք լսել գործարարների կարծիքները՝ որքանով են այդ նորմերն աշխատում եւ արդյոք բավարար են ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար»,–նշեց Նիկիշինան։
Նա անդրադարձավ նաեւ դիտարկմանը, թե կեղծ ապրանքների շրջանառությամբ առավելապես հայտնի է Չինաստանը, որի հետ Եվրասիական տնտեսական միությունը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ է սկսել։ Նախարարը նշեց, որ իրենք պատրաստվում են համաձայնագրում ներառել համապատասխան նորմեր, որոնք կհակազդեն կեղծ ապրանքների շրջանառությանը։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ բանակցություններն ընթանում են, իսկ թե ինչպիսին կլինեն արդյունքները, ցույց կտա ժամանակը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, ֆինանսական հարցերով նախարար Տիմուր Սուլեյմանովն էլ անդրադարձավ հարցին՝ որքանո՞վ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը կնպաստի միության տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ պայքար մղելու գործընթացին։ Նա ընդգծեց, որ Մաքսային օրենսգիրքը ենթադրում է, որ միության անդամ երկրները կունենան ապրանքների միասնական ցանկ, որոնք պետք է պաշտպանված լինեն։ «Այդ առումով, իհարկե, կարծում ենք, որ Մաքսային օրենսգիրքը առաջադեմ փաստաթուղթ է, եւ մեծապես կնպաստի ապրանքների ապօրինի շրջանառության կրճատմանը»,–ասաց Սուլեյմանովը։
ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը բարձր է գնահատում Հայաստանի ակտիվությունը ԵԱՏՄ—ում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ լուծումներ գտնելու հարցում։ «Մեր ընդհանուր խնդիրները քիչ չեն՝ սկսած այն բանից, որ մեր երկրներ ապրանքների մի զգալի մասը մուտք է գործում օրենքի խախտումներով։ Խնդիրներ կան հայտնի բրենդների ապրանքների կեղծման հետ կապված։ Քիչ չեն դեպքերը, երբ մեր երկրներում վաճառվում են կեղծված ապրանքներ. այս բոլոր խնդիրները կքննարկվեն համաժողովում, կփորձենք գտնել արդյունավետ լուծումներ»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ այդ հարցերը ակտիվորեն քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով, ինչպես նաեւ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում։
Նախարար Դենիս Մանտուրովը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ քննարկումների ընթացքում հիմնականում խոսվել է այն մասին, որ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է խորացնեն բազմակողմ համագործակցությունը արդյունաբերության եւ տնտեսության բոլոր ոլորտներում. «Մենք պետք է օգտագործենք միության անդամ բոլոր երկրների ներուժը, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն իրենց արտադրանքը իրացնել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում, այլ նաեւ միության սահմաններից դուրս»։
Նա հավելեց, որ «Անտիկոնտրաֆակտ–2016» համաժողովի շրջանակներում իրենք հայ, բելառուս եւ ղազախ գործարարներին ներկայացրել են այն արտադրական հնարավորությունները, որ ընձեռում է Եգիպտոսը ԵԱՏՄ անդամ երկրներին։ «Մասնավորապես, Եգիպտոսը Պորտ Սաիդում արդյունաբերական գոտի է ստեղծել, որտեղ մեզ առաջարկում է հիմնել սեփական արտադրությունը։ Ռուսաստանից արդեն կան ցանկացողներ, հիմա մենք նաեւ մեր հայ, բելառուս եւ ղազախ գործընկերներին ենք հրավիրում այդտեղ իրենց արտադրությունը հիմնել»,–ասաց նախարարը։
Մանտուրովը նաեւ ընդգծեց, որ իրենք կարեւորում են գյուղատնտեսական մեքենաների արտադրությունը՝ ընդգծելով, որ հայ գործընկերների հետ արդեն պայմանավորվածություն ունեն ստեղծել համատեղ մեքենատեխնիկական կայաններ՝ դրա մեջ ներառելով Ռուսաստանի եւ Բելառուսի գյուղատնտեսական մեքենաշինությամբ զբաղվող բոլոր ձեռնարկությունները։ «Պայմանավորվել ենք նման պիլոտային ծրագիր իրականացնել, որում մասնակցություն կունենա նաեւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը։ Մենք կօգտագործենք նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի ողջ ներուժը, որը կա գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում, որպեսզի այս ծրագիրը տնտեսապես շահավետ դարձնենք»,–նշեց Դենիս Մանտուրովը։
ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը նաեւ Հայաստանի արտադրական ներուժն օգտագործելու անհրաժեշտություն է տեսնում։ Նա նշեց, որ դեռեւս խորհրդային ժամանակներից հայկական կոոպերատիվ ձեռնարկությունները միշտ լուրջ մրցակիցներ են եղել ռուսական ձեռնարկությունների համար։
Ի դեպ, Դենիս Մանտուրովը նշեց, որ Հայաստանում նվեր ստացած «Armphone»—ը իր հիմնական հեռախոսի հետ համատեղ կօգտագործի։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017