ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 06:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 13 » Առաջին համաշխարհային պատերազմի դասերը մոռացվում են /Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողություն Փարիզում /
10:12
Առաջին համաշխարհային պատերազմի դասերը մոռացվում են /Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողություն Փարիզում /

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանն ու միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը եւ տիկին Բրիժիտ Մակրոնը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100—ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղեւորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ եւ տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել, Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրքից եւ «Լռության րոպեից» հետո հնչել է ՖՀ օրհներգը, որին հաջորդել է մշակութային ծրագիրը։ Ուսանողներն ընթերցել են 1918թ. նոյեմբերի 1—ին գրված տեքստը՝ զուգակցված երաժշտական կատարումներով։ Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել է ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունը։ Միջոցառումը եզրափակվել է անմար կրակի մոտ խորհրդանշական արարողությամբ. ուսանողները շրջապատել են Ֆրանսիայի նախագահին եւ, շղթա կազմելով, ձեռքը դրել կողքինի ուսին՝ որպես հավաքական վերածննդի նշան։
Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։
Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով։ Այնուհետեւ ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը եւ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով (տե՛ս առանձին)։
Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»՝ պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը։
«Փարիզի խաղաղության համաժողովի» քննարկման թեմաներն էին՝ խաղաղություն եւ անվտանգություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զարգացում եւ ներառական տնտեսություն։
Նշենք, որ այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ եւ վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի ստեղծագործություններին։ Ցուցահանդես էին այցելել նաեւ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100—ամյակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա ժամանած մյուս պատվիրակությունների ղեկավարները։
«Պիկասո. կապույտ եւ վարդագույն» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 18—ին եւ տեւելու է մինչեւ հունվարի 6—ը։ Ցուցահանդեսում ներկայացված է հանրաճանաչ նկարչի վաղ շրջանի ավելի քան 300 ստեղծագործություն՝ տարբեր հավաքածուներից։ Ցուցադրված են նաեւ Պիկասոյի մի շարք հայտնի կտավներ, որոնք Օրսե թանգարան են բերվել աշխարհի տարբեր երկրներից։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը նաեւ մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անունից մասնակից պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին տրված ճաշին։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024