ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 30 » Առաջին հանգրվանը՝ հայաշատ վայրերը /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ԱՄՆ—ում է/
15:05
Առաջին հանգրվանը՝ հայաշատ վայրերը /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ԱՄՆ—ում է/

Մարտի 28—ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հանրապետության նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ։ Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան—թանգարանում։ Այն հիմնվել է 1971 թվականին։ Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարեւոր կառույցներից է՝ ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի եւ միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու։ ՀՀ նախագահը շրջել է գրադարան—թանգարանում, ծանոթացել ցուցադրանյութին, մշակութային այս հաստատության գործունեության վերաբերյալ զրուցել պատասխանատուների հետ։ Հանրապետության նախագահը գրադարան—թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը։
Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» եւ Հայ յեղափոխական դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին։ Բոստոնի «Հայրենիքը» ԱՄՆ արեւելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է։ Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաեւ «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» եւ «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները։ ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում է գտնվում նաեւ կուսակցության արխիվը, որտեղ պահվում են 1918—1920 թվականների Հայկական առաջին հանրապետության եւ դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութերը։ Կենտրոնում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահը ողջունել եւ հավասարապես կարեւորել է ավանդական կուսակցությունների ազգանվեր գործունեությունն ու մաղթել հաջողություններ։
Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել է նաեւ Բոստոնի Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում։ Ի դեպ, 1991թ. Ուոթերթաունի հայկական համայնքի առաջարկով Սուրբ Ստեփանոս եկեղեցու փողոցը վերանվանվել է «Արցախ», իսկ 2012թ. օգոստոսի 6—ին Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որով կոչ էր անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության եւ ինքնորոշման իրավունքին։
Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելությամբ մարտի 28—ին ավարտվել է ՀՀ նախագահի աշխատանքային այցի առաջին օրը։ Սերժ Սարգսյանը եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ ընդգծել է հայոց եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը հայապահպանության գործում՝ չափազանց կարեւոր համարելով այդ պատմական առաքելությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում շարունակել է հանդիպումներ ունենալ այս նահանգում զգալի դերակատարություն եւ կշիռ ունեցող տեղի հայկական կառույցների, համայնքային գործիչների, ինչպես նաեւ իրենց հայանպաստ գործունեությսմբ աչքի ընկած նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ու հայ ժողովրդի այլ բարեկամների հետ։
ՀՀ նախագահը երեկ այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի։ Եկեղեցու հոգեւոր հովիվ տ. Ստեֆան Այերսի եւ հայ հոգեւորականների մասնակցությամբ մատուցվել է սուրբ պատարագ։ Հենց այս եպիսկոպոսական եկեղեցին էր առաջինը, որ դեռեւս 18—րդ դարում ԱՄՆ ներգաղթող հայերին հնարավորություն է տվել պատարագ մատուցել իր պատերից ներս։ Բոստոնի հյուսիսային մասում 1723թ. կառուցված եկեղեցին համարվում է քաղաքի ամենահին եկեղեցական շենքը։ ՀՀ նախագահի այցը Ամերիկյան հեղափոխության վրա նշանակալից ազդեցությունն ունեցած հռչակավոր Հին հյուսիսային եկեղեցի նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել ԱՄՆ—ի անկախության խորհրդանիշներից մեկին եւ գնահատել հայերի նկատմամբ այս եկեղեցու եւ, առհասարակ, անգլիկան եկեղեցու բարյացակամ վերաբերմունքը։
Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Հայկական ժառանգության պուրակ», որը հիմնվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության եւ դրան հետեւած այլ ցեղասպանությունների զոհերի, ինչպես նաեւ ի փառաբանումն Մասաչուսեթսում եւ Բոստոնում ապաստանած ամերիկահայերի եւ այլ ներգաղթյալ համայնքների մեծ ներդրման։ Հանրապետության նախագահը պուրակի հիմնման գործում մեծ դերակատարություն ունեցած Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Պատրիկ Դեւալի, Բոստոնի քաղաքապետարանի ներկայացուցիչների, Հայոց ցեղասպանության 100—ամյակի միջոցառումները համակարգող Մասաչուսեթսի կոմիտեի համանախագահ Ջեյմս Գալուստյանի, պուրակի կառուցումն իրականացրած «Հայոց ժառանգություն» հիմնադրամի գործադիր կոմիտեի անդամ, Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանի, հիմնադրամի այլ անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել քաղաքային զբոսայգում, որտեղ գտնվում է «Հայկական ժառանգության պուրակը», այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Շրջայցի ավարտին ՀՀ նախագահը նաեւ հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի հուշարձանի մոտ։
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ծրագրով երեկ շարունակվել են նախատեսված մի շարք այլ հանդիպումներ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024