ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 22.11.2017, 11:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 3 » Առաջնահերթ է խաղաղ կարգավորումը /Ներկայացվել են ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպանատան ծրագրերն ու գործունեությունը/
09:54
Առաջնահերթ է խաղաղ կարգավորումը /Ներկայացվել են ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպանատան ծրագրերն ու գործունեությունը/

ՀՀ—ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հայ—ամերիկյան առեւտրային պալատում հանդիպման էր հրավիրել լրատվամիջոցների, ՀԿ—ների եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների՝ խոսելու ԱՄՆ—ում նախագահական ընտրություններից հետո այդ երկրի եւ ի մասնավորի ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպանության քաղաքական առաջնահերթությունների մասին։
«Իմ առաջին խոշոր ելույթը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին։ Այս 15 ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համայնապատկերը, ինչպես նաեւ ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում»,–ասել է նա։
Նրա խոսքով, այս ամիսների ընթացքում եւ առավելապես ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի եւ թե Հայաստանի միջազգային եւ սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում ընդհանուր նպատակներին եւ այն գերակա ուղղություններին, որոնք սահմանել են ինքն ու դեսպանատունն իրենց համար։
Ռ. Միլսը նաեւ նշել է, որ դեսպանատունը, ԱՄՆ—ի կառավարությունը եւ ինքն աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ եւ մեծ կարեւորության հարց։
Դեսպանը 2015թ. նոյեմբերին ուրվագծել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանի համար նախանշվող չորս գերակայությունները, որոնք են՝ գործարար եւ առեւտրային հարաբերությունների խորացումը երկու երկրների միջեւ, համագործակցությունը Հայաստանի հետ կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքացիական հասարակության ամրապնդումը Հայաստանում եւ հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը։ Դեսպանը ներկայացրել է այն հաջողություններն ու մարտահրավերները, որոնք դեսպանատունն ունեցել է իր նախանշած չորս գերակայությունները կյանքի կոչելու ընթացքում։
Անդրադառնալով բիզնես եւ առեւտրային կապերի խորացմանը ՀՀ—ի եւ ԱՄՆ—ի միջեւ՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում, նա ասել է. «Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել եւ լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն պտուղեր կտան»։
Ռիչարդ Միլսը վերջին շրջանում երկրում կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ տեսել է, սակայն գտնում է, որ այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան։ Նա ուրախալի ու հուսադրող է որակել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարը իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն։ «Ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»,–ասել է Միլսը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, սակայն փոփոխության հետ մեկտեղ գալիս են նաեւ հնարավորություններ»,–ասել է դեսպանը։
Ռիչարդ Միլսը ներկայացրել է Հայաստանի հաջողությունները ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում։ Հայ—ամերիկյան առեւտրային պալատի անդամների առջեւ իր ելույթում նա տպավորիչ փաստերից մեկը համարել է այն, որ Հայաստանը 4 տարի անընդմեջ ԱՄՆ—ի պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում տեղ է գտնում 1—ին խմբի երկրների շարքում, ինչն առավելապես միջգերատեսչական աշխատանքային խմբի շնորհիվ է, որը կառավարության ու քաղաքացիական հասարակության համագործակցության օրինակելի դեպք է։
Միլսը մեկ այլ ձեռքբերում է համարում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որը երկրում ՀԿ—ների համար բոլորովին նոր հնարավորություններ է ձեւավորում՝ թույլ տալով հասնել ավելի մեծ ֆինանսական անկախության եւ երկարաժամկետ կայունության։
Դեսպանը կարեւորել է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ազատ եւ արդարացի անցկացումը, որոնց արդյունքները վստահելի կլինեն հանրության համար։ Նա համաձայնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն բնութագրման հետ, որ Հայաստանի վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով եւ հույժ կարեւոր է, որ դրանք լինեն ազատ, արդարացի, եւ հասարակությունը վստահություն ունենա արդյունքների վերաբերյալ։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 17 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017