ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 23:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 9 » Առաջնորդվել են արդարության սկզբունքով /Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է 33 բովանդակային փոփոխություն/
11:19
Առաջնորդվել են արդարության սկզբունքով /Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է 33 բովանդակային փոփոխություն/

Դեկտեմբերի 12—ին ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ նշեց, որ առաջարկվում է հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարել։
«Այդ փոփոխությունները կարելի է խմբավորել հետեւյալ կերպ՝ բովանդակային, որոնք 33—ն են, տերմինաբանական, որը ներառում է 80 փոփոխություն, եւ երրորդ՝ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ճշգրտող նշանակություն ունեն»,–ընդգծեց փոխնախարարը։
Բովանդակային լրացումներով եւ փոփոխություններով նախատեսվել է հստակեցնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը՝ խուսափելու հետագա տարընթերցումներից եւ սուբյեկտիվ մեկնաբանություններից։ Միեւնույն ժամանակ որոշ հոդվածներով առաջարկվել է այլ կարգավորումներ (քան ներկայումս ամրագրված է հարկային օրենսգրքում)՝ պահպանելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման արդարացիության սկզբունքը։
Այսպիսով, հարկային նոր օրենսգրքով նախ առաջարկվում է փոխել շահաբաժինների հարկման համակարգը, մասնավորապես այն նախատեսում է երեք փոփոխություն, որոնք վերաբերում են օտարերկրյա ֆիզիկական անձանց, ՀՀ քաղաքացիներին, որոնք որպես բաժնետերեր ստանում են շահաբաժիններ։
2016թ. ընդունված օրենսգրքով առաջարկվում էր հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, մասնավորապես, 2017թ. հունվարի 1—ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինները, իսկ 2018թ. հունվարի 1—ից՝ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները։
«Մեր առաջարկը որոշակի ճշգրտող նշանակություն ունի։ Մենք ասում ենք՝ եկեք հարկենք այն շահաբաժինները, որոնք օտարերկրացիների եւ ՀՀ քաղաքացիների կողմից աշխատվել, բաշխվել ու վճարվել են 2017թ. հունվարի 1—ից եւ 2018թ. հունվարի 1—ից։ Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, որպես կուտակված շահույթ էր առկա, օրենսգրքի գործող խմբագրությամբ կարող էր հարկվել եկամտային հարկով։ Օրենսդրական փոփոխության իմաստն այն է, որ խաղի կանոնը փոխում ենք, ինչի արդյունքում 2017—2018թթ. հետո աշխատած շահույթները, որոնք բաշխվեն, ապա դրանք կհարկվեն եկամտահարկով»,– ասաց Դավիթ Անանյանը։
Շահութահարկի հետ կապված հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե ներկայիս օրենսգրքով գործող նորմի համաձայն՝ այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերը մինչեւ հաջորդ տարվա հունիսի 30—ը շահաբաժինների բաշխման վերաբերյալ որոշում չեն կայացրել, անկախ նրանից՝ այդ որոշումը կայացրած է, թե ոչ, հունիսի 30—ի դրությամբ հարկման նպատակով համարվելու էին բաշխված, ապա նոր օրենսգրքով իրավական այս նորմը հանում են։
«Հիմա մենք այդ նորմը հանում ենք, քանի որ կորպորատիվ կառավարման սկզբունքներին դեմ է։ Ժամանակին այդ իրավական նորմն ընդունելիս, մենք փորձել ենք հարկային վարչարարության առումով որոշակի գործիքակազմ առաջարկել, բայց ավելի լավ է գործիքակազմ չունենալ, քան այդ գործիքը չբխի կորպորատիվ կառավարման հիմնական սկզբունքներից»,–ընդգծեց փոխնախարարը։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նվազագույն շահութահարկին։
2004—2014թթ. շահութահարկը կարգավորող օրենսդրության մեջ կար նվազագույն շահութահարկ վճարելու իրավական պարտավորություն, որից հրաժարվել են 2014թ—ին։
«Հրաժարվելով այդ իրավական նորմից՝ մենք հնարավորություն տվեցինք հարկատուներին, որպեսզի նվազագույն շահութահարկի գծով առաջացած գերավճարներն առանց որեւէ ժամկետային սահմանափակման ուղղել հաջորդ տարիների շահութահարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանը։ Մենք ներմուծել էինք ժամկետային սահմանափակում, հիմա վերացնում ենք այս օրենքով եւ վերականգնում ենք այն իրավական նորմը, որ հարկ վճարողները կարող են օգտագործել իրենց գերավճարներն առանց ժամկետային սահմանափակման»,–ասաց Դավիթ Անանյանը։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ներգնա տուրիզմի ոլորտին։ Ներկայիս «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 34—րդ հոդվածով ներգնա տուրիզմը, այսինքն՝ ՀՀ տուրօպերատորների կողմից կազմակերպվող տուրիստական ծառայություններն ազատված են ԱԱՀ—ից։
«Քանի որ հարկային օրենսգիրքը մշակելիս կառավարությունը որդեգրել էր հարկային արտոնությունների կրճատման եւ հարկման բազաների ընդլայնման քաղաքականություն, դրանով այս արտոնությունը վերացվել էր։ Այնուամենայնիվ, հարցը քննարկելով շահագրգիռ կողմերի հետ, որոշեցինք այս արտոնությունը վերականգնել եւ վերադառնալ ԱԱՀ ազատման նորմը վերացնելու հանգամանքին երեք տարի հետո»,–ասաց Դավիթ Անանյանը։


Ինչ սահմանափակումներ են գործելու հիպոթեքային վարկ վերցնելիս
 

Հիպոթեքային վարկ ստանալու համար եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրության մեջ սահմանափակումներ են դրվել, ասաց Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամտային հարկին վերաբերող փոփոխությունները։
Փոխնախարարը հիշեցրեց, որ 2014 թվականի նոյեմբերից հետո հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար վարկառուն ազատվում է բանկին տոկոսներ վճարելու պարտավորությունից՝ ի հաշիվ աշխատավարձից եւ այլ եկամուտներից պետական բյուջե վճարված հարկերի։
«Մենք պարզեցինք, որ այս ոլորտում սոցիալական բաղադրիչն ընդհանրապես չի գործում, իրավական այդ հնարավորությունից ավելի շատ օգտվում է այն խավը, որը սոցիալական խնդիր չի կարգավորում, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում։ Կարծում ենք, որ մենք պետք է կենտրոնանանք սոցիալական բաղադրիչի վրա, այսինքն՝ իրավական նորմը պետք է օգնի հասարակության այն խավին, որը սոցիալական խնդիր ունի լուծելու։ Դրա համար առաջարկեցինք որոշակի սահմանափակումներ»,–ասաց նա։
Այսպիսով, առաջարկվում է երեք սահմանափակում։ Առաջինը՝ օրենքով ամրագրվում է, որ եկամտային հարկը կվերադարձվի, եթե գնվող բնակարանի արժեքը չի գերազանցում 55 մլն դրամի շեմը։
Երկրորդ սահմանափակումը վերաբերում է եկամտային հարկի վերադարձման չափին, այսինքն՝ 2018 թվականի հունվարի 1—ից հետո վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 1,5 միլիոն դրամը։
«Որպես սահման է ընդունվել եռամսյակի կտրվածքով 1,5 մլն դրամը։ Դա նշանակում է, որ վերադարձվող եկամտահարկը ամսական կարող է լինել 500 հազար դրամից ոչ ավելի՝ անկախ նրանից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները։ Դա համարժեք է վարկառու անձի կամ անձանց համար ամսական 1,6—1,7 մլն դրամի եկամտին։ Այսինքն՝ եթե ամուսիններից յուրաքանչյուրն ստանում է 800—900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այդ սահմանափակումը կգործի»,–ասաց փոխնախարարը։
Երրորդ սահմանափակումն էլ այն է, որ 2018 թվականի հունվարի 1—ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում՝ որպես համավարկառու։
«Եթե անձը որոշել է իր եղբոր կամ քրոջ համար հանդես գալ որպես համավարկառու, ապա չի կարող իր համար որպես վարկառու օգտվել այս հնարավորությունից։ Միգուցե մեզ կարող են մեղադրել, որ կոշտ գործիք ենք օգտագործում, բայց պետությունն ասում է, որ միայն մեկ անգամ կարող եմ օգնել, քանի որ խոսքը սոցիալական բաղադրիչի մասին է, իսկ երկրորդ կամ երրորդ անգամն արդեն նշանակում է, որ սոցիալական բաղադրիչից գնում ենք բիզնես բաղադրիչ»,–ասաց Դավիթ Անանյանը։

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024