ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 03:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 28 » Առանց փոխվստահության հիմնախնդիրը լուծել չի հաջողվի /ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն շփման գծի դիտարկմանը/
10:21
Առանց փոխվստահության հիմնախնդիրը լուծել չի հաջողվի /ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն շփման գծի դիտարկմանը/
                       
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26—28—ը ծրագրել են հանդիպումներ ունենալ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։
Երեկ Երեւանում ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից առաջ լրագրողներին այս մասին իրազեկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ի՞նչ ակնկալիքներ ունեն առաջիկա հանդիպումներից ՄԽ համանախագահները։
«Առաջին ու ամենակարեւոր հարցը, որ մենք բարձրացնելու ենք Երեւանում եւ Բաքվում, հայ—ադրբեջանական սահմանին բռնությունների եւ լարվածությունների աճն է։ Մենք շատ մտահոգված ենք այդ լարվածությամբ, մասնավորապես ծանր զենքի օգտագործման փաստով։ Այս զենքը օգտագործում են երկու կողմերն էլ, եւ մենք շատ մտահոգված ենք, որ դա հանգեցնում է բռնությունների ու լարվածության ավելացմանը եւ քաղաքացիական կյանքեր է խլում»,–նշել է նա։
Ամերիկացի համանախագահն ավելացրել է, որ համանախագահների ուղերձը թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում այն է լինելու, որ պետք է հարգվի հրադադարը եւ թուլացվի լարվածությունը։ Միայն լարվածությունը մեղմելով է հնարավոր հասնել պատերազմի ավարտին։
Այցի երկրորդ նպատակն է կողմերի հետ քննարկել հակամարտության համընդգրկուն լուծում ապահովելու խնդիրը։ Միջնորդները երեք մայրաքաղաքներում էլ կքննարկեն այն տարրերն ու սկզբունքները, որոնք պետք է լուծման հիմքում դրվեն։
Ըստ Ջեյմս Ուորլիքի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված գործընթացը, փորձելու են պայմանավորվածություն ձեռք բերել մինչեւ տարեվերջ՝ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո, նրանց հանդիպումը կազմակերպելու համար։
Այցի երրորդ նպատակը վստահության ձեւավորումը կարեւորելն է. «Այս մասին մենք խոսելու ենք թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում եւ որոշ գաղափարներ ենք առաջ քաշելու»։
Ամերիկացի համանախագահի խոսքով, բացի նախագահական մակարդակի հանդիպումներից, պետք է երկու երկրների ներկայացուցիչները «առավել ինտենսիվ» հանդիպումներ ունենան։
Ինչ վերաբերում է փախստականների խնդրին, ապա Ջ.Ուորլիքը նշել է, որ չի կարող լինել հակամարտության լուծում, եթե փախստականների ու ներքին տեղահանվածների հարցը չքննարկվի։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ հարյուր հազարավոր փախստականներ, ներքին տեղահանվածներ կան տարածաշրջանում։
«Պետք է հնարավոր լինի վերադարձնել նրանց իրենց տները։ Մանրամասները դժվար են, մենք պետք է դրանք քննարկենք նախագահների, ԱԳ նախարարների հետ՝ հետագա մանրամասները մշակելու համար։ Դա իրոք բարդ հարց է»,–ասել է նա՝ տեղեկացնելով, որ իրենց այս այցի շրջանակում Բաքվում հանդիպում կունենան Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ։
Ուորլիքը հիշեցրել է նաեւ, որ իր վերջին երեւանյան այցի ժամանակ ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատանը օգտակար հանդիպում է ունեցել փախստականների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։ 
Լրագրողի այն դիտարկմանը, թե ի՞նչ կլինի, եթե ի պատասխան Ադրբեջանի գործողությունների Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, միջնորդը պատասխանել է, որ դա Ադրբեջանում կորակվի որպես սադրիչ քայլ՝ ուղղված բանակցությունների տապալմանը։
Ուորլիքը նաեւ կարեւորել է շփման գծում ցանկացած բռնության դեպքի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելը։ Այդ գաղափարին կողմերը պետք է համաձայնություն տան, որպեսզի ԵԱՀԿ—ն հետաքննությունների մեխանիզմ իրականացնի։ Նշենք, որ ՄԽ համանախագահները վերջերս հենց իրենք էին խոստովանել, որ այդ գաղափարին դեմ է միայն ադրբեջանական կողմը։
Այսօր համանախագահները մասնակցելու են Մարտակերտ—Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը։ Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից։ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 91 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017