ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 23 » Առանձնաշնորհյալ հարաբերություններ /Հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա/
15:17
Առանձնաշնորհյալ հարաբերություններ /Հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա/

Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան—Իվ Լը Դրիանի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցելությունը հագեցած էր թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով։
Նախարար Լը Դրիանը ողջունեց հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը կնպաստի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը։
Նախարարները հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը եւ Ֆրանսիան դիվանագիտական հարաբերությունների քառորդդարյա պատմության ընթացքում կարողացել են ձեւավորել առանձնաշնորհյալ հարաբերություններ եւ սերտ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
Էդվարդ Նալբանդյանը եւ Ժան—Իվ Լը Դրիանը կարեւորեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ միջխորհրդարանական կապերը, շուրջ վեց տասնյակ տեղական ինքնակառավարման մարմիններ ներառող ապակենտրոնացված համագործակցությունը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաեւ մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի բնագավառներում փոխգործակցության ամրապնդումը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների եւ նախատեսվող միջոցառումների շուրջ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց ծրագրվող ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման եւ ֆրանկոֆոն գործարարների ցանցի ստեղծման կարեւորությունը։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես Եվրամիության հետ բազմակողմ, այնպես էլ հայ—ֆրանսիական երկկողմ հարաբերություններին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ կարեւորելով նախորդ տարի Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում եւ այս տարի Ժնեւում տեղի ունեցած գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ։
Արտգործնախարար Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան—Իվ Լե Դրիանին հրավիրեց այցելել Հայաստան։
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր երկու երկրների դիվանագիտական անձնակազմերի ընտանիքների կարգավիճակի մասին։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Ֆրանսիայի պետական նախարար, ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հետ։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամին, ով մեծ ներդրում ունի երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման գործում՝ այդ թվում միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված բնագավառներում։ 
Հանդիպմանը քննարկվեցին հայ—ֆրանսիական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրին։ Այս համատեքստում արծարծվեց ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ վերոհիշյալ հարցում հայկական կողմը ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի արժեքավոր աջակցությունը ՀՀ ԱԳՆ ղեկավարը հավելեց, որ Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն էր, որի հետ Հայաստանը դեռ 2008թ. սկսեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը։ 
Հանդիպմանը գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի շուրջ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության շուրջ։ 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 293 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024