ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 1 » Արցախի ԱԺ—ն հայտարարություն է ընդունել
11:15
Արցախի ԱԺ—ն հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երեկվա լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։ «1988 թվականի փետրվարի 27—29—ը, Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած եւ բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։
Սումգայիթում կազմակերպված հանցագործությունը ադրբեջանական իշխանությունների՝ Նախիջեւանի օրինակով խտրականության, էթնիկ զտումների եւ հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործվող քաղաքականության հերթական դրսեւորումն էր, որը շարունակվեց Բաքվում, Գանձակում, Հյուսիսային Արցախի մյուս հայաբնակ վայրերում։ Այդ վայրագություններով Բաքվի իշխանությունները սպառնում էին իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած արցախահայությանը՝ պատանդ դարձնելով Արեւելյան Անդրկովկասի հայությանը։ Մինչդեռ այդ օրերին Արցախում ծավալվող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչված էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատվության հանդեպ ոտնձգություններին եւ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը։
Հարգելով սումգայիթյան եղեռնագործությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը եւ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացված հայ բնակչության ջարդերն ու կոտորածը անպատիժ թողնելը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների եւ Ադրբեջանի կողմից նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ պատերազմի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը.
դատապարտում է խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում,
գտնում է, որ պաշտոնական Բաքուն ցայսօր շարունակում է լինել ցեղասպանության քաղաքականության կրողը, որի վերջին վկայությունը 2016թ. ապրիլին Արցախի քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված հանցագործություններն են,
վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը հետեւողական է լինելու բռնությունների եւ տեղահանման ենթարկված ադրբեջանահայության իրավունքների վերականգնման ու պաշտպանման գործում,
կոչ է անում խորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի ու կոտորածի 30—րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել Բաքվի կողմից ադրբեջանահայության դեմ իրագործված ցեղասպանական ակտերը։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024