ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 12:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 13 » Արցախում կհիմնվի էկոգյուղ /Այն ենթադրում է տեղացիների եւ զբոսաշրջիկների համակեցություն/
15:29
Արցախում կհիմնվի էկոգյուղ /Այն ենթադրում է տեղացիների եւ զբոսաշրջիկների համակեցություն/

20 մլն ամերիկյան դոլար է կազմում Արցախի իշխանությունների աջակցությամբ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի կողմից Նորագյուղի համայնքի տարածքում (Ասկերանի շրջան) ժամանակակից էկոգյուղի հիմնման ծրագրի արժեքը, որի մեկնարկը տրվեց հանդիսավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ազգային բարերար, հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, շվեյցարական «Gutundgut» եւ բրիտանական «Tim Fiynn Architeets» ընկերությունների պատասխանատուները, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից։
Ներկայացնելով ծրագրի նպատակը, շվեյցարացի գործընկերները մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ապագա էկոգյուղի մասին, որը, նրանց համոզմամբ, լուրջ դերակատարություն կունենա Արցախում՝ էկոգյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացման, կրթական համալիրի ստեղծման գործում։ Ճարտարապետ Ռաֆայել Էնչլերի խոսքով, ով ի նշան ծրագրի մեկնարկման՝ ԼՂՀ նախագահին հանձնեց էկոգյուղի առաջին, խորհրդանշական մանրակերտը, համալիրը, որն իր մեջ ընդգրկելու է համապատասխան ուսումնական կենտրոններ, զբոսաշրջային բազմաշերտ կառուցվածքներ, մոդելային էկոֆերմաներ, գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար եւ կնպաստի տեղի մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործմանը եւ զբաղվածության խնդրի լուծմանը, կխթանի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։
Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Մյուլլերն էլ հավաստիացրեց, որ արցախյան էկոգյուղը հասանելի է լինելու թե տեղացիների եւ թե զբոսաշրջիկների համար։ «Այն ենթադրում է տեղացիների եւ զբոսաշրջիկների համակեցություն։ Արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում ենք տեղի բնակիչների հետ եւ պարզապես խանդավառված ենք մարդկանց լավատեսությամբ, նրանց աշխատասիրությունից, բարությունից եւ արտակարգ հյուրասիրությունից,–ասաց պարոն Մյուլլերը։–Դրանք բացառիկ արժեքներ են, որոնք բնորոշ են հայերին, եւ մեկ այլ երկրում այսքան հախուռն կերպով չես հանդիպի։ Ահա թե ինչու ես համոզված եմ մեր ընդհանուր հաջողության մեջ։ Տեղացիների հետ անկաշկանդ շփումներն ու փոխըմբռնման ներկա իրավիճակը թույլ են տալիս ենթադրել, որ լավից լավն է լինելու» մեր ծրագիրը։ Այն ոչ միայն կնպաստի տարածաշրջանի առանձնահատկություններն ընդգծող ու դրանք աշխարհին ճանաչելի դարձնող բրենդի զարգացմանը, այլեւ Արցախի տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը»։
Անդրադառնալով էկոգյուղի հիմնական բաղադրիչներին՝ Ք. Մյուլլերը նշեց, որ նախագծի իրագործմամբ տեղի ավանդույթները, պատմամշակութային, հոգեւոր արժեքներն ավելի ճանաչելի կդառնան արտերկրից Արցախ ժամանող զբոսաշրջիկներին։ Համալիրի գործունեությունը՝ ըստ կազմակերպության խորհրդատուի, ուղղված կլինի հյուրանոցային բիզնեսի, էկոլոգիական շինարարության, էկոգյուղատնտեսության ոլորտներում գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը։ «Բրենդի զարգացումը կամբողջացնի Արցախի գունապնակն ու երկրին համաշխարհային ճանաչում կբերի»,–համոզված է շվեյցարացի փորձագետը։
Ինչպես ակնհայտ դարձավ նախագծի դիտարկումներից, էկոգյուղի գլխավոր նախապայմաններից է համարվում թափոնների իսպառ բացառումը ողջ տարածքում։ 
Շնորհակալություն հայտնելով էկոգյուղը նախագծողներին, ճանաչված գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ «անհրաժեշտ է խոսքից գործի անցնել, մանավանդ որ ծրագրի ամենապատասխանատու պահն է եկել, եւ ազդարարված է շինարարական աշխատանքների սկիզբը»։ Իսկ դա նշանակում է, որ 2017—ին համալիր շինարարությունը վճռական փուլ է թեւակոխելու։
Ծրագրի մեկնարկման առիթով շնորհավորելով ներկաներին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը համոզմունք հայտնեց, որ գաղափարի հաջող իրագործումը լայն հեռանկարներ կբացի զբոսաշրջության, երկրի սոցիալ—տնտեսական զարգացման համար եւ, անշուշտ, կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը։ «Էկոզբոսաշրջության զարգացման յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ուղղակիորեն առնչվում է տնտեսության տարբեր ոլորտների հետ, ենթադրում պատմամշակութային ժառանգության պահպանում, ենթակառուցվածքների եւ հյուրանոցային ցանցի զարգացում եւ ընդլայնում, նոր աշխատատեղերի ստեղծում, տարբեր երկրների հետ կապերի խորացում։ Իսկ սրանք անհրաժեշտ բաղադրիչներ են Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու մեր արդար պայքարն իր տրամաբանական ավարտին հասցնելու խնդրում։ Տուրիզմի զարգացման համար մեր երկիրն ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները. կուսական բնություն, չաղտոտված շրջակա միջավայր, պատմամշակութային հարուստ ժառանգություն, հյուրընկալ ժողովուրդ եւ վերջապես՝ հասարակական անվտանգության բարձր աստիճան»,–կարծում է Բ. Սահակյանը։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 414 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024