ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 16:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 1 » Արդյունավետ աշխատանք /ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել/
10:15
Արդյունավետ աշխատանք /ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել/

Երեկ տեղի է ունեցել ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
 Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել մայիսի 26—29—ը Թբիլիսիում կայացած ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Բանախոսների գնահատմամբ՝ ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՆԱՏՕ—ի ԽՎ—ի գարնանային նստաշրջանին ակտիվ մասնակցություն է ունեցել։ Պատվիրակության անդամները տարբեր քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց մոտեցումները, հնչեցրել են բազմաթիվ հարցադրումներ, որոնց էլ տրվել են պարզաբանումներ։ ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի 5 հանձնաժողովներում ներկայացվել են զեկույցների նախագծեր, ելույթներ, զեկույցների նախագծերի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ։ Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ ոլորտային հանձնաժողովների նիստերին։
Ինչպես նշել է ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը, բոլոր հանձնաժողովներում քննարկումները եղել են բավականին հետաքրքիր, թեպետ ադրբեջանական պատվիրակությունը շարունակաբար սադրիչ վարքագիծ է դրսեւորել՝ խոսելով հայտնի թեմաներից, որոնց տրվել են հստակ պարզաբանումներ. «Մենք նշել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը, եւ նկատել ենք նաեւ, որ մեր նպատակն ամենեւին էլ Ադրբեջանի պատվիրակության սադրիչ վարքագծին արձագանքելը չէ, մենք հստակ առաջնորդվել ենք այն օրակարգով, որը նախատեսված է եղել ՆԱՏՕ—ի ԽՎ—ի տարբեր հանձնաժողովների շրջանակներում»։
Կորյունը Նահապետյանը կարեւորել է լիագումար նիստի վերջին օրվա ընթացքում կազմակերպված քննարկումները, որոնց ժամանակ ելույթներ են ունեցել Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նահագահը։ Նա անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերի զեկույցին՝ նշելով, որ այդ կապակցությամբ կազմակերպվել է հարց ու պատասխան, ինչին մասնակցել է նաեւ ՀՀ պատվիրակությունը։
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ռոզ Գոտեմոլլերը կարեւորել է Հայաստան—ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունը եւ հաճախակի փոխայցերը։
Վերջին օրը՝ լիագումար նիստի ընթացքում, փոփոխություններ են կատարվել ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգում. փոփոխությունների արդյունքում ավելացել է Թուրքիայի պատվիրակության անդամների թիվը՝ 12—ից դառնալով 18։
Անդրադարձ է եղել տարածաշրջանային հիմնահարցերին. Էդմոն Մարուքյանը մասնավորապես նշել է, որ թեեւ երբեմն փոքրիկ բախումներ են եղել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ հայկական պատվիրակության հիմնական նպատակը հակահարված տալը չէ. «Մենք մեր քաղաքական եւ մեր պետության ազգային շահերն առաջ տանելու համար ենք մասնակցում»։
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Էդմոն Մարուքյանին, Միքայել Մելքումյանին եւ պատվիրակության քարտուղար Զաբելլա Ղազարյանին. «Մենք բավական լավ աշխատանք ենք իրականացրել, եւ հուսով եմ, որ պատվիրակության կազմի վերջնական հաստատումից հետո ավելի լավ կաշխատենք եւ ՀՀ շահերը պատվով կներկայացնենք խորհրդարանական այս կարեւոր հարթակում»։
Հայաստանը նախատեսում է ավելացնել հայ խաղաղապահների թվաքանակը Հարավային Լիբանանում, նշել է Կորյուն Նահապետյանը. «Այո, նման մոտեցում եւ գաղափար կա, որ Հարավային Լիբանանում ավելացնենք մեր խաղաղապահների թվաքանակը։ Վերջերս առիթ եմ ունեցել Իտալիայի Սենատում մասնակցել Հայաստան—Իտալիա դիվանագիտական հարաբերությունների 25—ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում իտալացի գործընկերների հետ զրույց ունեցա Լիբանանում իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահ առաքելության մասին։ Իտալական կողմը շատ բարձր է գնահատում Հարավային Լիբանանում մեր իրականացրած գործունեությունը։ Այն պահին, երբ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի համապատասխան փաստաթուղթ, մենք կտանք մեր քաղաքական գնահատականը»։
Էդմոն Մարուքյանը պատմել է, որ արձագանքել է Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության նախարարի հայտարարությանը, թե Արեւելյան գործընկերության տարածքի բոլոր երկրների հակամարտություններում կա ռուսական զորքի մասնակցությունը։ Ըստ նրա՝ վրացի նախարարը նիստի ընթացքում Աբխազիայի հակամարտության վերաբերյալ իր զեկույցն այնպես էր կառուցում, որ բոլոր հակամարտությունները նույն պատմական առանցքն ու խնդիրներն ունեն. «Ես խոսք վերցրեցի եւ նախարարին հորդորեցի բոլոր հակամարտությունները չընդհանրացնել, քանի որ դա չի նպաստելու դրանց կարգավորմանը։ Ես նշեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է Արեւելյան գործընկերության անդամ երկրների բոլոր մնացած հակամարտություններից՝ լինի դա Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը, թե Ղրիմը»։
Հայ պատգամավորը հատուկ ընդգծել է, որ դա միակ չկարգավորված հակամարտությունն է, որտեղ չկա ռուսական զորքերի մասնակցությունը։
Մարուքյանը նաեւ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի յուրահատկություններից մեկն այն է, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որտեղ համանախագահում են ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ՝ ՌԴ—ն, Ֆրանսիան եւ ԱՄՆ—ը։ Պատգամավորն ընդգծել է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությունը եւ ակտիվությունը կարեւոր է նրանով, որ այլ պատվիրակությունների ներկայացուցիչների մոտ միակողմանի կարծիք չձեւավորվի։
Նստաշրջանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակները հարց են բարձրացրել հայկական կողմից «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման հետ կապված։ «Պետք է նշեմ, որ ադրբեջանական պատվիրակները բավականին անհանգստացած են այդ հարցով։ Դա նկատելի էր հարցադրման ընթացքում»,–ասել է նա։
Նա հավելել է, որ հայ պատվիրակները պարզաբանել են, թե ինչպիսին են Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը եւ անվտանգության ապահովման առաջնահերթությունները։ «Մենք հստակ նշել ենք, որ այդ համակարգը ձեռք բերելը նպատակ ունի վերականգնել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում»,–ասել է Կորյուն Նահապետյանը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024