ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 5 » Արդյունավետ գործընկերությունը շարունակվում է /ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն այցելել է Հայաստան/
14:53
Արդյունավետ գործընկերությունը շարունակվում է /ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն այցելել է Հայաստան/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում եւ պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը։
Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները։
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ կառավարությունը կարեւորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական եւ փորձագիտական աջակցությունը։
Թոմաս Գրեմինգերը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին։
ՀՀ վարչապետը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ եւ ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով կարգավորմանը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024