ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 15 » Արդյունավետ համագործակցություն /ԱՄՆ—ի պատվիրակության անդամները տպավորված են Հայաստան կատարած այցով/
15:55
Արդյունավետ համագործակցություն /ԱՄՆ—ի պատվիրակության անդամները տպավորված են Հայաստան կատարած այցով/

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ՀՀ նախագահի եւ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5—ից Հայաստանում է ԱՄՆ—ի բազմափորձ բժիշկների եւ մասնագետների պատվիրակությունը։ Նրանց այցի նպատակն էր հայ գործընկերներին փոխանցել բժշկության ոլորտում ունեցած իրենց փորձն ու գիտելիքները, կիսվել մասնագիտական կարողություններով, ինչպես նաեւ բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել։ Պատվիրակության կազմում տարբեր մասնագիտացմամբ բժիշկներ էին՝ լյարդաբաններ, գինեկոլոգներ, ատամնաբույժներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, դեղագետներ եւ այլն։
Ամերիկյան մասնագետներն աշխատել են ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ՀՀ մարզերում։ Այս ընթացքում պատվիրակության անդամները եղան նաեւ տարբեր մարզերում, կատարելով անհատույց բժշկական խորհդատվություններ, վիրահատություններ։
Պերճ Ապգարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց կատարված աշխատանքների արդյունքները՝ տալով իր գնահատականը հայ մասնագետների հետ ընդհանուր շփումից. «Մեր առաքելության հիմնաքարն ամուր է, որի մասին ՀՀ նախագահի հետ զրուցել ենք եւ ստեղծել հարատեւ միասնաբար համագործակցելու հիմք՝ հայրենիք—սփյուռք միակցության հարցում ունենալով մեր ներդրումը։
Անցած օրերին մեր մասնագետները գտնվել են ՀՀ մարզերում եւ Երեւանում։ Մենք կարողացանք հարազատ կապ ստեղծել ոչ միայն գերատեսչության, այլեւ Հայաստանի հիվանդանոցներում աշխատող հայ մասնագետների, ղեկավարների հետ։ Հանդիպումը գործընկերների հետ երաշխիք է նրանց հետ հարատեւ կապ հաստատելու համար։ Գոհ ենք, որ առաջին անգամ Հայաստան գալով՝ կարողացանք արդյունավետ աշխատանքներ տանել։ Մեր համագործակցությունը հեռահար է, եւ պատվիրակության անդամները տպավորված են իրենց Հայաստան կատարած այցով»։
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ առողջապահության նախարարի հեռատեսությունը, նրա ծրագրերն ու պատկերացումները եւ մեծ ջանքերը Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ եւ պատրաստ ենք ամեն կերպ աջակցելու»,–ասաց Պերճ Ապգարյանը։
Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի եւ Լոռու մարզերում ԱՄՆ—ից ժամանած հայ եւ այլազգի մասնագետներն իրականացրել են 505 հետազոտություն, կատարել 15 վիրահատություն, բուժական տարբեր միջամտություններ, ստոմատոլոգիական ծառայություն, 90 մանկաբուժական ծառայություն, 26 առաջնային բուժզննում եւ այլն։ Մասնագետները եղել են նաեւ «Արաբկիր», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում եւ դասախոսություններ կարդացել ԵՊԲՀ 95–ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովում։
Ինչպիսի՞ն էին մասնագետների տպավորությունները ՀՀ մարզերի բուժհաստատություններ կատարած այցից, մասնավորեցրեց բժիշկ Կարապետ Խաչիկյանը։ Նա նշեց, որ գտնվելով մի քանի մարզերում՝ համոզվել է, որ հայ մասնագետները ամենեւին գիտելիքների պակաս չունեն, խնդիրը պարզապես ժողովրդի կենսամակարդակի հետ է կապված, ինչը լուծելի կլինի, երբ բժշկական ապահովագրությունից օգտվողների թիվը մեծանա։ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հատկապես վերջին 5 տարիների ընթացքում մարզային առողջապահական համակարգի, մարզերի զարգացման ծրագրի ներքո ավելի քան 20 բուժհաստատություն է արդիականացվել, իսկ հայ մասնագետների համար մշտապես կատարելագործվելը նույնպես անհրաժեշտ է։
«Ես մարզերում տեսա ատամաբնաբուժարաններ, որոնք մեր երկրում չկան։ Հատկապես Վանաձորում գործող ստոմատոլոգիական կենտրոնը ինձ զարմացրեց ոչ միայն իր սարքավորումներով ու կադրերով, այլեւ դեռ մանկահասակ տարիքից մասնագիտություն ուսումնասիրելու ձգտումով։ Այսինքն, կային շատ երեխաներ, ում սովորեցնում էին, թե ինչպես կարելի է ատամների հիգիենան պահպանել։ Բուժման արդյունավետությունը եւս բարձր էր, ինչը մեզ գոհացրեց»,–նշեց պատվիրակության անդամ, ատամնաբույժ Վաչե Վասիլյանը։
Նշենք, որ հարց հնչեց նաեւ ալյուրի հարստացման ծրագրի ներդրման առավելությունների եւ թերությունների մասին. «ԱՄՆ—ում կաթի մեջ հավելում են կալցիումի մեծ քանակ. ջրի մեջ՝ քլոր, իսկ այն երկրներում որտեղ ալյուրը գործածվում է որպես հիմնական սնունդ, պետք է հարստացվի։ Այն դրական գործընթաց է, եւ մենք կողմ ենք նաեւ Հայաստանում կիրառելուն»,–ասաց գինեկոլոգ Ջեֆրի Թոմասը։
Նշենք նաեւ որ երեկ երրորդ անգամ ընդունելով ԱՄՆ—ից ժամանած բժիշկներին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նրանց հանձնեց պատվոգրեր ՀՀ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված շարունակական արդյունավետ համագործակցության եւ անգնահատելի աշխատանքային ներդրման համար։ հհպռեսս.ամ
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024