ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 30 » Արմավիրի մարզը մեծ հանդիսությամբ ընդունեց ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայություն անցնող թվով 84 զինծառայողների
16:20
Արմավիրի մարզը մեծ հանդիսությամբ ընդունեց ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայություն անցնող թվով 84 զինծառայողների

Մայիսյան տոնակատարությունների շրջանակներում ԼՂՀ պաշտպանության նախարարությունն աննախադեպ անակնկալ մատուցեց Արմավիրի մարզից ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և իրեց ծառայությունը լավագույնս իրականացնող թվով 84 զինծառայողներին և նրանց ծնողներին՝ կազմակերպելով հանդիպում մարզում և զինծառայողներին տրամադրելով 5-օրյա հանգստի իրավունք:

Սպասված հանդիպումը տեղի ունեցավ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը, ուր զինծառայողների և նրանց հարազատների հետ օրվա ուրախությունը կիսեցին ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՊՆ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:

Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնավորապես նշեց.<<Այս օրը պատահական չէ ընտրված. երեկ հայ ժողովուրդը տոնել է Առաջին հանարապետության օրը, որը համընկնում է մեր ժողովրդի հաղթանակի օրվա հետ: Թեպետ Առաջին հանրապետությունը կարճ գոյատևեց, բայց ամուր հիմք դրեց, որպեսզի 70 տարի հետո մենք կարողանանք ստեղծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները:

1988 թվականին, երբ Արցախն արտահայտեց իր ազատ ապրելու ինքնորոշումն ու կամքը, արմավիրցիներն առաջինը կանգնեցին Արցախի կողքին: Բազում ազատամարտիկների սխրագործության շնորհիվ մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որի համար մենք երախտապարտ ենք նաև արմավիրցիներին, որոնք առանձնահատուկ դերակատարություն են ունեցել արցախյան գոյամարտում:
Այդ հերոսական ուղին այսօր շարունակում են դահլիճում նստած մեր զինծառայողները և այսօր Արցախի բանակում ծառայողները>>:

Շնորհակալություն հայտնելով զինվորների ծնողներին և կարևորելով նրանց որդիների դերակատարումը Արցախի բանակում՝ Մ. Հակոբյանն ընդգծեց. <<Ձեր տղաները բավականին ծանր ծառայություն են իրականացնում և պատվով են պաշտպանում մեր երկրի սահմանները՝ ամենից վտանգավոր հատվածում: Միայն ու միայն այս դահլիճում նստած զինվորների և այսօր հերթապահություն իրականացնող նրանց զինակից ընկերների շնորհիվ է, որ կարողանում ենք խաղաղություն պահպանել Արցախում>>:

Զինվորների ծնողներին ուղղված ԼՂՀ պաշտպանության նախարարի շնորհակալական խոսքն արտահայտվեց նաև շնորհակալագրերի տեսքով. Իրենց որդիական պարտքն հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով կատարելու, իրենց ստորաբաժանումում լավագույն զինծառայողը լինելու, հրամանատարության հրամանները ճիշտ ժամանակին և անթերի կատարելու, ինչպես նաև հայրենիքին նվիրված և կարգապահ որդի դաստիարակելու համար ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և իրեց ծառայությունը լավագույնս իրականացնող 84 զինծառայողների ծնողներն արժանացան ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի շնորհակալագրերին:

Օրվա առթիվ ներկաներին ողջունեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. <<Այսօր բոլորիս համար շատ հիշարժան օր է. նախ ես ուզում եմ բոլորիս շնորհավորել մայիսյան մեր բոլոր հաղթանակների առթիվ և մեր պետությանն ու ժողովրդին ցանկալ հավերժություն:

Օրեր առաջ մենք մարզում ընդունեցինք ՊՆ 2-րդ բանակային կորպուսում Արմավիրի մարզի 140 լավագույն զինծառայողներին, այսօր ևս մեծ սիրով ու ջերմությամբ ընդունում ենք Արցախի բանակի մեր զինծառայողներին, որի համար իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարություններին` այս հրաշալի նախաձեռնությունը իրականացնելու համար>>:

Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց զինծառայողներին՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը սրբորեն կատարելու համար և մաղթեց նրանց խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:

Շնորհակալության և երախտագիտության խոսքեր հնչեցին նաև զինծառայողների, նրանց ծնողների և սպայական կազմի կողմից: 
Միջոցառումն ամփոփվեց Արմավիրի մարզի տարբեր մշակութային խմբերի և անհատ կատարողների ելույթներով:

Կատեգորիա: Մարզային | Դիտումներ: 548 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024