ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 03:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 8 » «Արտադրված է Հայաստանում—2016» /Հայաստանն ու Արցախը կներկայացնեն արտադրական հզորությունները/
15:00
«Արտադրված է Հայաստանում—2016» /Հայաստանն ու Արցախը կներկայացնեն արտադրական հզորությունները/

Սեպտեմբերի 19—22—ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Արտադրված է Հայաստանում—2016» («Made in Armenia—2016») ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը եւ արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել են միջոցառման մանրամասները, տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։
Ցուցահանդեսին Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 330 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ ՏՏ ոլորտներից։
Հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսին հրավիրվել եւ մասնակցությունը հաստատել են գործարար պատվիրակություններ երկրի տնտեսության համար հեռանկարային բոլոր շուկաները ներկայացնող երկրներից՝ Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիությունից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից։ Ուստի, ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաեւ գործարար կապերի հաստատման, ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորների միջեւ համագործակցություն սկսելու համար։
«Մենք հասել ենք հաջողության այն առումով, որ բավականին մեծ մասնակցություն ունենք եւ հետաքրքրություն ենք ստեղծել ցուցահանդեսի նկատմամբ։ Նաեւ ունենք մեծ հետաքրքրություն արտերկրից, ցուցահանդեսին մասնակցությունը հաստատել են Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեցող շուկաներից, բացի այդ, գործարարներ, պատվիրակություններ են գալու այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, արաբական մի շարք երկրներ»,— ասաց Կարեն Մկրտիչյանը։
Նրա խոսքերով՝ այս ցուցահանդեսը վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի արտադրության արդյունքների ու ներուժի յուրօրինակ հաշվետվություն է։
«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է՝ ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաեւ գործարար կապերի հաստատման, ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորների միջեւ համագործակցություն սկսելու համար»,— ասաց նա։
Սեպտեմբերի 20—ին «Made in Armenia» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպելու է նաեւ «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը, որտեղ կքննարկվեն ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։ Համաժողովին կմասնակցեն պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից եւ Իրանից։
Համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու առավելությունները եւ խթանել ներդրումները։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 27 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017