ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 19:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 9 » Աշխատանքների ընթացքը բավարար է /Կառուցվում է Իրան—Հայաստան բարձրավոլտ երրորդ գիծը/
10:49
Աշխատանքների ընթացքը բավարար է /Կառուցվում է Իրան—Հայաստան բարձրավոլտ երրորդ գիծը/

Իրան—Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման եւ հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային եւ անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39—ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան։ Ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները, հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայաստան է ներկրվել եւ պահեստավորվել 384 հենարանի համար LSD—3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաեւ 13 հենարանների մետաղական կոնստրուկցիաները։ «Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի եւ ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ։ Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ—ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային եւ պետական, ինչպես նաեւ 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր։
Հիշեցնենք, որ Իրան—Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունն է իրանական Սանիր ընկերությունը։ Ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ 
 

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024