ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 11 » Ավելի գործունակ համակարգ / Հեշտացվում է երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը/
11:04
Ավելի գործունակ համակարգ / Հեշտացվում է երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը/

 

Երեւանում երեկ տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, այլք։
Դավիթ Հարությունյանը, կարեւորելով նախաձեռնության իրականացումը, նշել է, որ երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռվում քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում։ Նախարարը հավելել է, որ արդարադատության եւ սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաեւ ժամանակի խնայողությանը։
«Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական ներդրման քաղաքականության ջատագովներից է, ինչի մասին է վկայում էլեկտրոնային կառավարման ոլորտում մի շարք նոր համակարգերի գործարկումը։ Վառ օրինակ է www.e—draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներն ամփոփելու գործընթացը»,– ասել է Դավիթ Հարությունյանը եւ գոհունակությամբ հավելել, որ ավարտին են մոտենում նաեւ e—apostille.am, e—license եւ e—hotline համակարգերի գործարկման աշխատանքները։
Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում են ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը եւ 2018 թվականի հունվարից անցում կատարել նաեւ երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն։
Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ—ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում եւ Եվրամիության օժանդակությամբ։
Անապահովության գնահատման համակարգում կան բազմաթիվ չափորոշիչներ եւ գործոններ, որոնցով գնահատվում է անապահովության մակարդակը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։
«Ապահովության համակարգը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը։ Դրա վրա բազմաթիվ ցուցանիշներ եւ գործոններ են ազդեցություն ունենում, նաեւ, բնականաբար, եկամուտ ունենալը կամ չունենալը։ Եկամուտների հետ կապված՝ կարողանում ենք ճշտել՝ ինչքան եկամուտ կա տվյալ ընտանիքում, իսկ եթե ընտանիքում կա բացակա անդամ, մնում է ճշգրտել նրա բացակայության հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի անապահովության գնահատումը իրականացնելիս»,– ասել է Արտեմ Ասատրյանը։
Նախարարի խոսքով՝ այս մեթոդաբանությամբ փորձ է արվում լուծել հիմնարար խնդիրը, որը նաեւ արծարծում են հասարակության լայն շերտերը, այն է՝ պետք է բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, եւ լինի այնպես, որ այն ընտանիքները, որոնք ապահով են, չօգտվեն նպաստից, իսկ անապահովները՝ օգտվեն։
«Այսօր համակարգում նպաստ ստացողների թվում են նաեւ աշխատող անձ ունեցող ընտանիքները։ Այսինքն՝ աշխատավարձ ստանալը չի նշանակում զրկվել նպաստից։ Աշխատավարձը գործոններից մեկն է, որը ազդեցություն է ունենում անապահովության միավորի վրա»,–նշել է նա։
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ այսուհետեւ քաղաքացին երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու մի քանի պետական ծառայություններ դիմում ներկայացնելու փոխարեն կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին՝ խնայելով ե՛ւ ժամանակը, ե՛ւ միջոցները։
«Ցանկանում ենք ցույց տալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում տեւական փոփոխություն մտցնել մեր առօրյա կյանքում։ Հնարավորություններ են ստեղծում ոչ միայն հեշտացնել ծառայությունների մատուցումը՝ կրճատելով ժամանակը, այլ նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Մեկ պատուհանի սկզբունքը մեր քաղաքականությունն է, եւ պարբերաբար կներկայացնենք, թե ինչ նոր քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ»,–ընդգծել է Դավիթ Հարությունյանը։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024