ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 21 » Ավելի շատ ծառայողներ, ավելի քիչ պաշտոնյաներ /Նշվեց ՀՀ քաղաքացիական ծառայության 10—ամյակը/
17:40
Ավելի շատ ծառայողներ, ավելի քիչ պաշտոնյաներ /Նշվեց ՀՀ քաղաքացիական ծառայության 10—ամյակը/

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը բոլորեց իր 10—ամյակը։  Այն անկախ Հայաստանի պատմության վերջին 10 տարիների ուղեկիցն է եւ դարձել է մեր պետականության կայացման ու ամրապնդման հիմնական մեխանիզմներից մեկը։ Այս ընթացքում ստեղծվեցին այնպիսի նախադրյալներ, կառուցակարգեր եւ ավանդույթներ, որոնք այսօր արդեն ապահովում են համակարգի անշրջելիությունը։ Հետագայում ինչպիսի վերափոխումների էլ ենթարկվի համակարգը, այն հիմնված է լինելու արդեն ստեղծվածի վրա։
Քաղաքացիական ծառայության համակարգն իր նոր տասնամյակը սկսում է ապագային ուղղված զարգացման ռազմավարական ծրագրերով, որոնք պետք է բարձրացնեն համակարգը որակական նոր մակարդակի։ Այսօր համակարգն արդիականացման, ընթացակարգերն ու ենթակառուցվածքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, քաղծառայության համալրման, ուսուցման, քաղծառայողների համար կարիերային առաջխաղացման, հաշվետվողականության բարձրացման նոր մեթոդներ ներդնելու խնդիր է հետապնդում։ Նպատակակետը որակյալ քաղաքացիկան ծառայություն, պրոֆեսիոնալ բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշներ ունեցող քաղաքացիական ծառայող ունենալն է, պետական ծառայողի եւ պետական ծառայության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ նշվեց Հայաստանի պետականության համար կարեւորագույն այս կառույցի 10—ամյա հոբելյանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով քաղծառայողներին, նշեց, որ այս 10 տարիների ընթացքում կատարվել է մեծ եւ ծավալուն աշխատանք, որի նպատակն է եղել ամրապնդել պետականությունը՝ նաեւ քաղաքացիական ծառայության ինստիտուտի միջոցով։ Նա հիշեցրեց, որ առաջին հերթին պետական ծառայության ոլորտը պայմանավորված է այն մասնագետներով, ովքեր ներգրավված են այդտեղ։ Պետությունը հենց քաղաքացիական ծառայողների միջոցով է շփվում հասարակության հետ, մատուցում ծառայություններ, ուստի պետական ծառայողի բարձր վարկանիշը ցանկացած պետության համար ունի էական նշանակություն։
«Դա նշանակում է, որ այս ոլորտը մի կողմից պետք է կարգավորվի օրենսդրությամբ, մյուս կողմից մենք պարտավոր ենք քաղծառայողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք ի վիճակի լինեն այդ ծառայությունը մատուցել բարձր մակարդակով եւ որակով։ Այս 10 տարվա ընթացքում մենք բավականին մեծ ճանապարհ ենք անցել. հասկանալի է, որ դեռեւս ունենք շատ անելքներ, որովհետեւ 10 տարիների ընթացքում ստեղծել ենք այն հենքը, որի վրա ապագայում պետք է կառուցվի եվրոպական բարձրակարգ չափանիշներին համապատասխանող քաղծառության ինստիտուտ։ Թիրախը, որ մենք մեր առջեւ այսօր դնում ենք, կայանում է նրանում, որ լավագույն եվրոպական ստանդատները պետք է ի վիճակի լինենք ներդնել Հայաստանում»,–ասաց ՀՀ վարչապետը։
Տ. Սարգսյանի համոզմամբ՝ պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի առաջին հերթին բարձրորակ կադրերը ներգրավվեն քաղծառայության մեջ։ Հատկապես կարեւոր է վերապատրաստման ինստիտուտների հիմնումը՝ քաղծառայողների գիտելիքների բարձրացման տեսակետից, որոնք հնարավորություն կտան պարբերաբար ավելացնել քաղծառայողի գիտելիքները, եւ առաջին հերթին նրանց տրամադրվեն այնպիսի գիտելիքներ, որոնք նրանք կօգտագործեն իրենց աշխատանքում։ Վարչապետը կարեւորեց նաեւ խրախուսման ինստիտուտի արդիականացումը, որպեսզի քաղծառայողի աշխատանքով պայմանավորված լինի նաեւ նրա նյութական խրախուսումը։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել քաղծառայողի պաշտպանվածության բարձրացմանը, որպեսզի անկախ քաղաքական դրսեւորումներից՝ քաղծառայողը վստահ լինի, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները. դրա համար պետք է լինեն օրենսդրական համապատասխան նորմեր.
«Սակայն առավել կարեւորը, իհարկե, քաղծառայողի սոցիալական պաշտպանվածությունն է։ Այս տարի մեր երկրում առաջին անգամ ներդրվել է սոցիալական պաշտպանության փաթեթ, որն առաջին հերթին ուղղված է քաղծառայողներին, որպեսզի նրանց համար ստեղծվեն ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ։ Այն ներառում է ինչպես առողջության ապահովագրության, այնպես էլ քաղծառայողի ընտանիքի անդամների ուսման վարձերի վճարում, հիփոթեկային վարկերից օգտվելու եւ հանգիստը ՀՀ—ում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու հնարավորություն։ Հասկանալի է, որ սրանք դեռեւս առաջին քայլերն են այդ ուղղությամբ, սակայն ապագայում մենք կկարողանանք ավելի ամրապնդել մեր դիրքերը՝ ստեղծելով կայուն քաղաքացիական ծառայություն»։
Քաղծառայողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Նա հիշեց այն օրը, երբ քաղծառայության խորհրդում կայացավ քաղծառայողի առաջին մրցույթը, այն հուզմունքը, որ համակել էր բոլորին եւ համոզվածությունն ու հավատը, որ հիմք է դրվում մի համակագի, որը դեռ երկար տարիներ ծառայելու է մեր պետությանն ու ժողովրդին։
«Այս տարիները ցույց տվեցին, որ համակարգը, ինչպես ցանկացած համակարգ, չի կարող լինել իդեալական, այն եւս ունի բազմաթիվ թերություններ, որոնք վերանայման խնդիր ունեն։ Սակայն մի բան հստակ է. եթե քաղծառայության համակարգը Հայաստանի պետական կառավարման համակարգը դեռ չի վերածել դրախտի, ապա գոնե փրկեց այն դժոխքի վերածելու հեռանկարից, որը անցումային երկրների համար շատ բնորոշ եւ հնարավոր տարբերակ է։ Գնալով Հայաստանում ծառայողներին ավելի մեծ ուշադրութուն է հատկացվում, գնալով մենք կունենանք ավելի քիչ պաշտոնյաներ եւ ավելի շատ ծառայողներ, մարդիկ, ովքեր ծառայում են իրենց պետության բարեկեցության համար»,–ավելացրեց Վ. Սարգսյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքային գործունեության մեջ ունեցած բարձր ավանդի համար մի շարք քաղծառայողների շնորհվեցին դասային աստիճաններ, իսկ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10—ամյակի առթիվ եւ համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի քանի քաղծառայողներ պարգեւատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով։
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համակարգի ձեռքբերումներին, կարեւորեց հատկապես այն, որ ստեղծվել են հավասար մրցակցային պայմաններ, եւ մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր արժանինքերին, գիտելիքներին եւ հմտությանը համապատասխան քննություն բռնել եւ զբաղեցնել պաշտոն պետական ծառայության համակարգում։ Եվս մեկ կարեւոր հանգամանքն այն է, որ համակարգը զերծ մնաց քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից առաջացող հետեւանքներից։
«Մենք արդեն անցել ենք համապետական չորս ընտրություններ, եւ դրանք պետական ծառայության համակագում չեն բերել ցնցումների։ Իհարկե, դեռ կան խնդիրներ, որոնք չենք հասցրել լուծել, կան խնդիրներ, որոնք կարող էինք ավելի լավ լուծել։ Դրանք հիմնականում մեթոդոլոգիական բնույթի հարցեր են, որոնք պահանջում են գիտական մեծ ներուժ։ Եթե եվրոպական երկրների քաղծառայության համակարգերը ունեն գիտական կենտրոններ այս խնդիրները լուծելու համար, մեզ մոտ դրանք դեռ մեր ընթացիկ աշխատանքին զուգահեռ են իրականացվում»,–ասաց Մ. Բադալյանը։
Նա նաեւ ավելացրեց, որ կա պաշտոնների չհամալրման խնդիր, եւ այն ունի երկու հիմնական պատճառ։ Առաջին դեպքում խոսքը վերաբերում է նեղ մասնագիտացում պահանջող պաշտոններին, որոնց հավակնորդները, բնականաբար, քիչ են։ Երկրորդը, ցավոք, այն պաշտոններն են, որտեղ կոռուպցիոն ռիսկերի տեղ չկա.
«Կան պաշտոններ, որոնց համար դիմում են 20—30 անձինք, եւ կան դրանց հավասարազոր պաշտոններ, որոնց այդ նույն մարդիկ չեն դիմում ոչ մի կերպ։ Այստեղ մենք արդեն հասկանում ենք, որ եթե մարդը հավակնում է հավասարազոր պաշտոններից միայն մեկին, իսկ մյուսին ընդհանրապես չի ցանկանում ուշադրություն դաձնել, ապա առաջինում նա գումար վաստակելու ակնկալիք է տեսնում»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 527 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024